Որքա՞ն գումար է առաջարկվում Կիրանցիներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿիրանցում տներից զրկվող մարդկանց 50-130 հազար դոլար փոխհատուցում է առաջարկվում
Ամենաբարձրը գնահատվում են Ադրբեջանին անցնող տները, որոնք 2-ն են՝ Մհեր Սիմոնյանինն ու Խանում Թամրազյանինը։ Երկուսն էլ արդեն սկսել են քանդել իրենց տները։
Ընդհանուր 30 անձի պատկանող 54 գույք է անցնում ադրբեջանական կողմին, որոնց բոլորի համար առկա են կադաստրի վկայականներ։
30-ից 20-ը համաձայնել են ընդունել կառավարության առաջարկած փոխհատուցումները։
Ադրբեջանի տիրապետության տակ են անցնում նաև 3 խանութ, 1 ավտոմասերի կետ, 48 հողամաս, մի քանի հա համայնքային հողեր։
Նյութի աղբյուր՝ Սպուտնիկ Արմենիա