ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կովկասյան փոխատեղում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զարմանալի է տեսնել, թե որքան արագ է փոխվում ուժերի հավասարակշռությունը Անդրկովկասում, ինչպես նաև Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում, գրում է c-eho.info-ն։

Վրաստանը, որի հետ մենք, մեղմ ասած, դժվարին պատմություն ունենք, քայլում է դեպի մեր երկրի դաշնակցի դերը, միևնույն ժամանակ Ռուսաստանից միայն բարի վերաբերմունքի արժանացած Հայաստանը գնալով ավելի է լրջորեն հիվանդանում ռուսաֆոբիայի վիրուսով: Լավ, ընդունենք, որ շատ վաղ է Վրաստանին որպես Ռուսաստանի դաշնակից ընդունելը, բայց նման հեռանկար կա, թեև փոքր-ինչ հեռավոր։

Ի՞նչ է տեղի ունենում: Մինչ հայկական պատվիրակությունը (այո, թեև ոչ ամենաներկայացուցչական, բայց պաշտոնական՝ Կիևում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյան և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյան) շրջում է Ուկրաինայով և բարձրաձայնում «ռուսական ագրեսիայի» մասին, Վրաստանում օրենք են ընդունում օտարերկրյա գործակալների մասին և օրինագիծ են պատրաստում սահմանափակելու ԼԳԲՏ քարոզչությունն ու սեռափոխության գործողությունները։
Կա հստակ, գրեթե քաղաքակրթական տարանջատում:

Հայաստանի իշխող քաղաքական դասը հավատարմության երդում է տալիս Արևմուտքին, Վրաստանի իշխող քաղաքական դասը հիասթափված է Արևմուտքից և սկսում է հետընթացի գործընթացը։ Արտաքնապես կա մի պարզ եզրակացություն. Վրաստանի քաղաքական դասն ավելի հասուն է և գիտի «ինքնիշխանություն» հասկացության արժեքը։ Փիլիսոփայական պատասխանը, թե ինչո՞ւ Վրաստանը բռնեց «օտարերկրյա գործակալների» սահմանափակումների ճանապարհը, կարելի է գտնել հենց պաշտոնական Երևանի գործողություններում՝ որպեսզի կանխի այն, ինչ կատարվում է Հայաստանում վերջին տարիներին։

Հայաստանն ունեցավ իր մինի-մայդանը, որի արդյունքում իշխանության եկավ բացահայտ արևմտամետ հայացքների տեր մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, ով նախ մասամբ, ապա ամբողջությամբ հանձնեց Ղարաբաղի պատմական հողերը, իսկ դրանից հետո պատրաստվում է նաև Ադրբեջանին հանձնել հողեր միջազգայնորեն ճանաչված հայկական սահմաններում: Իսկ երբ ասում ենք «մայդան», մենք միշտ տեսնում ենք արևմտամետ հասարակական կազմակերպությունների ականջները, որոնք Ռուսաստանում (և շուտով Վրաստանում) ստացել են օտարերկրյա գործակալ լինելու խարանը:

Այդ նույն ՀԿ-ներն օգնեցին Փաշինյանին մնալ իշխանության 2021 թվականին կայացած ընտրություններում, այսինքն Ղարաբաղի մասնակի հանձնումից հետո։

Մեկ այլ փիլիսոփայական պատասխան, թե ինչո՞ւ Վրաստանը գնաց «օտարերկրյա գործակալության» սահմանափակումների ճանապարհով, կարելի է գտնել Ուկրաինայում, վերջերս վրացական իշխող դասակարգն Ուկրաինայում տեղի ունեցող աղետն իրավացիորեն կապել է Մայդանի հետ: 

Այնուամենայնիվ, կա այս խնդրի մեկ այլ հարթություն: Արևմտամետ կուրսը միանշանակ հարստություն է խոստանում, ընդ որում անթիվ: Սրա մեջ կատակ կամ հեգնանք չկա, հարստությունը հոսում է գետի պես, բայց իշխող դասի վերին հատվածի գրպանը։ Ժողովուրդն այդ փողից ոչինչ չի տեսնում, և դա երևի Ուկրաինայի օրինակով Մայդանի և աղետի հիմնական կապն է։ Հիշեցնենք, որ ժամանակին Վրաստանում նույնպես այդ ճանապարհով գնացին, և վրացական Մայդանի առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին բանտում է:

Անդրկովկասյան երկրների արևմտամետ փոխատեղումը, փաստորեն, ցույց է տալիս, թե հետխորհրդային որ պետություններն են հասկացել, թե ի՞նչ է նշանակում 1991 թվականին ձեռք բերված անկախությունը։
Վրաստանը, անցնելով փշոտ ու դժվարին ճանապարհ, կարծես թե հասկացել է։ Դա վերջնականապես կարող է հաստատվել, երբ օտարերկրյա գործակալություններն ու ԼԳԲՏ-ն սահմանափակող օրենքների ընդունման հետ կապված իրավիճակն ավարտվի, ամեն ինչ ուժի մեջ մտնի, իսկ դժգոհները հանդարտվեն։ Վրաստանը ցույց է տալիս, որ քաղել է նոր խիզախ միաբևեռ աշխարհի հիմնական դասերը, այսինքն Արևմուտքը դաշնակից չէ, այլ գաղութարար, ով առաջնորդվում է միայն իր շահով և ով առանց ամենափոքր իսկ կասկածի, կլքի ցանկացած այն երկիրը, որտեղ կորցրել է հետաքրքրությունը: Սա առաջին դասն է:

Երկրորդ դասն այն է, որ եթե դուք գործում եք ի շահ երկրի ողջ բնակչության, այլ ոչ թե առանձին արտոնյալ խմբի, ապա անխուսափելիորեն ստիպված կլինեք կտրել արտաքին ազդեցությունը՝ և՛ ֆինանսական, և՛ քաղաքական:
Երրորդ դասն այն է, որ նույնիսկ գլոբալացված աշխարհը դեռ չի կարողացել հաղթել աշխարհագրությանը։ Վրաստանի և Ռուսաստանի համագործակցությունը փոխադարձ ձեռնտու է, քանի որ երկու երկրներն էլ գտնվում են մոտակայքում։ Կարելի է հարյուր հազար անգամ  հույս դնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի վրա (Սահակաշվիլիի ու Փաշինյանի ականջները կանչի), գովաբանել ու գրկել նրանց քաղաքական գործիչներին, բայց դա չի ստիպի, որ խանութների դարակներում հայտնվեն էժան և անհրաժեշտ ապրանքներ։

Չորրորդ դասն այն է, որ, ըստ ամենայնի, պետությունը կարող է նախորդ երեք դասերը քաղել միայն որոշակի փշոտ ճանապարհ անցնելուց հետո։ Վրաստանն անցավ այդ ճանապարհը, ճիշտ հետևություններ արեց (Ռուսաստանը չէ, որ նրան տանում է փակուղի, և Վրաստանի թշնամիները Ռուսաստանում չեն): Հայաստանն անցնում է, բայց չի ձգտում ճիշտ եզրահանգումներ անել (այնտեղ իշխանությունները համոզում են, որ Ղարաբաղը հանձնել է Ռուսաստանը, այլ ոչ թե Հայաստանի ղեկավարության սխալ գործողությունների պատճառով է դա տեղի ունեցել)։ Ռուսաստանը ևս անցել է այդ ճանապարհով, և քիչ էր մնացել ոչնչանա: Հիմա Ուկրաինան է անցնում այդ աղետալի փշերի միջով...

2000-ականների կեսերին խոսվում էր այն մասին, թե որքան «հզոր են վրացիները», որքան խելոք, գունավոր հեղափոխություն արեցին, ոստիկաններին նստեցրին թափանցիկ պատերի հետևում, մի խոսքով հաղթեցին դեսպոտիզմին։ Ասում էին ինչ լավ օրինակ է այլ հետխորհրդային երկրների համար... Իրո՞ք: Բայց հիմա, երկու տասնամյակ անց, Վրաստանն իսկապես կարող է օրինակ դառնալ շատերի համար, եթե նախատեսված ճանապարհով գնա մինչև վերջ: Հուսով ենք, որ նա կդառնա շատ վարակիչ օրինակ հատկապես Անդրկովկասի իր ամենամոտ հարևանների համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular