ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերին Լարսի անցակետը բացվել է․ Մոտ 300 մեքենա Հայաստանից դեպի Ռուսաստան ուղղության վրա է, մի մասը ձևակերպում է անցնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերին Լարսի անցակետը բացվել է, կանգնած հայկական մեքենաները շարունակում են ճանապարհը դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ: «Արմենպրես»-ին հայտնել էթ Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Արդեն երթևեկելի է, անցակետը բաց է, մեքենաները սկսել են անցնել»,-ասել է Հակոբյանը:

Անցակետը փակ է եղել մոտ 5 ժամ, ձնահյուսը սկսվել էր ժամը 10:00-ին, անցակետի աշխատանքը վերականգնվել է ժամը 15:00–ի մոտակայքում:

Մաքսային կցորդի խոսքով՝ այդ ընթացքում հայկական մեքենաների կուտակումներ չեն եղել: Ինչ–որ պահի մեքենաներն ուղղակի կանգնել են, ճանապարհի բացվելուց հետո շարունակել են երթևեկել:

«Մոտ 300 մեքենա Հայաստանից դեպի Ռուսաստան ուղղության վրա է, մի մասը ճանապարհին են, մի մասն արդեն մաքսային ձևակերպում են անցնում: Մոտ 300 մեքենա էլ Ռուսաստանից դեպի Հայաստան է գալիս, մի մասը ճանապարհին է, մի մասը ձևակերպում են անցնում»,– մանրամասնել է Հակոբյանն՝ ընդգծելով, որ դա միջին օրական հոսքն է, կուտակում չկա: Անցակետի փակվելու ժամանակահատվածում ավելացած հոսքը 1 ժամում արդեն կթեթևանա:

 Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհը հունիսի 6-ից փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular