Արթուր Սուքոյանի կալանքը փոխվեց տնային կալանքով
ԻՐԱՎՈՒՆՔՎերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի բողոքը եւ Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Սուքոյանը կալանավորվել էր՝ իշխանական քարոզիչ լրագրող Դավիթ Լևոնյանի հետ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի գործով։