ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին ալիքը ներողություն է խնդրել աղմկահարույց ռեպորտաժի համար (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Առաջին ալիքը ներողություն է խնդրել ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել է որպես հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու խոսակցություն։ 

«Մեր բարձրաձայնումից հետո Առաջին ալիքն ընդունել է «սխալն» ու ներողություն խնդրել։ Բայց սա բավարար չէ - տասնյակ հազարավոր մարդիկ տեսել են պիկ-ժամին հեռարձակված կեղծիքը, իսկ ցերեկը հեռարձակված հերքումը կտեսնեն քչերը։ Միակ լուծումն այն է, որ երեկոյան եթերի ժամանակ նույն ձևաչափով ու նույն տևողությամբ ձայնի իրավունք տրվի նաև մեզ՝ Նարեկ Թևոսյանի պաշտպանական թիմին։ Ընդ որում՝ եթե ինձնից «զզվում եք», ապա դեմ չեմ, որ խոսեն միայն մյուս փաստաբանները՝ Լուսինե Հովհաննիսյանն ու Մարտիկ Մարտիրոսյանը։ Միայն այդ դեպքում է, որ միջադեպը կհամարեմ հարթված։ Հա, ու վերջնական նյութը պետք է մեզ հետ համաձայնեցնեք, որ կարևոր մտքերը «չկտրեք»», - գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը մեջբերում էր արել ձայնագրությունից՝ այն սխալ մեկնաբանելով։

«Հ1-ն անցել է Գեբելսյան քարոզչության: Սո՛ւտ։ Սու’տ։ Սու’տ:

Արցախի բարբառով «վընա՛ման» նշանակում է միայն ու միմիայն «ոտնաման», «կոշիկ» ու ՈՉ ՄԻ ԿԵՐՊ չի նշանակում «վերցնել»», - գրել էր նա, ապա մանրամասները ներկայացրել ուղիղ եթերում։

Մելիքյանի խոսքով՝ Հ1-ն այդ հատվածը թարգմանել է. «2200 դրամ եմ վերցրել, այն դեպքում երբ 40 հազարից պակաս չեմ կարող վերցնել»։

«Այն դեպքում,երբ այդ քաղաքացին ասել է, որ այս պահին 2200 դրամանոց կոշիկ է հագնում, երբ նախկինում 40,000-ից պակաս չէր հագնում», - պարզաբանել է իրավապաշտպանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular