ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ԱԱԾ-ն ուզում էր փակել «ռուսական լրտեսին», բայց չստացվեց. եկել է Փաշինյանի ժամը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ԱԱԾ-ն ուսումնասիրել է Բագրատ Գալստանյանի անցյալը հասկանալու համար, թե ո՞ւմ հետ կարող է նա կապ ունենալ, ստուգվել են Կրեմլի հետ նրա հնարավոր կապերը, գրում է tsargrad.tv-ն։ Այդ աուդիտի արդյունքները զարմանալի չեն եղել, «արքեպիսկոպոսի դեմ ոչինչ չի հայտնաբերվել»։

Այդ առիթով «Ընկեր գեներալ» հեռագրային ալիքը երկու կարևոր հարց է հնչեցրել: Նախ ինչո՞ւ Ազգային անվտանգության ծառայությունը  չի ստուգել, թե արդյո՞ք Գալստանյանը կապ ունի Բելառուսի ՊԱԿ-ի, կամ էլ ռումինական Սիգուրանզայի հետ։

Երկրորդ հարցը, ինչո՞ւ ԱԱԾ-ն նույն ստուգումները չի իրականացնում վարչապետ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանի և Ազգային ժողովի նախագահ Սիմոնյանի նկատմամբ։ Իսկ գուցե՞ նրանց հավաքագրված են բրիտանացիների ու ամերիկացիների կողմից։

«Տարօրինակ մարդիկ տարօրինակ կերպով աշխատում են տարօրինակ ԱԱԾ-ում, նրանց մնում է միայն տեղեկանք տալ Բագրատին առ այն, որ նա մարսեցի չէ», - ամփոփել է «Ընկեր գեներալ»-ը:

Հիշեցնենք, որ Բագրատ Գալստանյանն արդեն մեկ ամիս է բողոքի ակցիաներ է անում, բայց ոչ մի արդյունք չկա։ Ընդդիմադիրը հույս ուներ, որ ժողովրդի դժգոհության շնորհիվ կկարողանա տեղահանել Փաշինյանին և զբաղեցնել նրա աթոռը։ Եվ դա չնայած այն բանին, որ Գալստանյանն ունի Կանադայի քաղաքացիություն, որն արգելում է արքեպիսկոպոսին դիմել վարչապետի պաշտոնի համար։

Գալստանյանը, իհարկե, վստահեցրել է, որ եթե հավաքի ժողովրդի աջակցությունը և հասկանա, որ կառավարության նոր ղեկավար դառնալու շանսերը մեծ են, ինքը կհրաժարվի երկրորդ անձնագրից։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular