ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը կարիք ունի նոր մոտեցումների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան ընդդիմությունը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ պատրաստվում է հունիսի 9-ին նախատեսված մեծ հանարհավաքին։ Նախ «Սրբազան պայքար» էջն է տեղեկություն տարածել, որ այն մեծ նշանակություն ունի հանրահավաքի համար։

Այդ օրը Գալստանյանը հանդես է գալու կարևոր իրավիճակ փոխող ելույթով և դրա համար այդ օրը հրապարակում նվազագույնը պետք է 100 հազար մարդ լինի, ապա և երեկ Սոթքում կայացած հանրահավաքում ինքը՝ ընդդիմության առաջնորդն է հայտնել, թե այն առանցքային իրադարձություն է լինելու։

Ընդդիմությունն, իհարկե, չի բացահայտում, թե ինչով է այդ հանրահավաքն առանցքային և նշանակալի իրադարձություն դառնալու։ Չի բացառվում, որ դա պարզապես մարտավարական քայլ է նախատեսված մեծ հանրահավաքից առաջ մասնակիցների թիվը մեծացնելու համար։

Հակառակ պարագայում ընդդիմադիր այս շարժումն էլ բռնելու է լճացման ճանապարհը։ Ցավոք հանրությունը բավարար չափով չի արձագանքում ընդդիմության պայքարին, թեպետ այս անգամ կարծես թե գլխավոր պայմանը ընդդիմադիրները կատարել էին, այսպես կոչված նախկիններն առանձնապես չեն մասնակցում հանրահավաքներին, թերևս միայն կուսակցության ցածր օղակների մակարդակով, իսկ պայքարն էլ գլխավորում է Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան սպասավորը։

Գործող վարչախումբը հնարավոր բոլոր մեթոդներով փորձում է ձախողել ընդդիմության պայքարը, այլևս հատել են բոլոր հնարավոր կարմիր գծերը և շարունակում են հատվել։ Այս պայմաններում ընդդիմությունը բոլորովին նոր մոտեցումներ պետք է որդեգրի, այլապես ևս մեկ ընդդիմադիր շարժման պարտությունը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի Հանրապետության համար։

Էմիլ Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular