ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում շուրջ 1,350 ռուսաստանցի զինվոր և սպա է գերության մեջ, Ռուսաստանում՝ շուրջ 6,470 ուկրաինացի զինվոր. Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայում շուրջ 1,350 ռուսաստանցի զինվոր և սպա է գերության մեջ, իսկ Ռուսաստանում՝ շուրջ 6,470 ուկրաինացի զինվոր։

Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եմ կարող եմ ձեզ հստակ նշել այն թվերը, թե 2 կողմում քանի հոգի կա գերության մեջ։ Ուկրաինական կողմում գտնվող մեր զինվորներն ու սպաները 1,348-ն են։ Մեզ մոտ 6,465 ուկրաինացի զինվոր է գտնվում»,- ասել է Պուտինը։

ՌԴ ԶՈւ-ի կողմից զոհվածների թիվը Պուտինը չնշեց՝ ասելով, որ պատերազմող կողմերը նման տվյալներ չեն ներկայացնում: Միևնույն ժամանակ հավելեց, որ Ուկրաինայի անդառնալի կորուստները հինգ անգամ գերազանցում են ռուսականին:

«Հենց դրա հետ է կապված Ուկրաինայում տոտալ մոբիլիզացիա անցկացնելու փորձը, քանի որ մարտի դաշտում կորուստները շատ մեծ են։ Ուկրաինայի բանակը ամսական մոտ 50 հազար մարդ է կորցնում, ուկրաինացիների անդառնալի և սանիտարական կորուստները մոտ 50/50 են»,- նշեց Պուտինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular