ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սիներջի»-ի գործով 6 մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սիներջի»-ի գործով անցնողներից 5-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Նրանց թվում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Անի Գևորգյանը նախ կալանավորվեց, ապա ազատ արձակվեց։

Կառույցը նկատում է, որ այս անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել և չեն վիճարկել իրենց ներկայացված մեղադրանքները, դրանցում նկարագրված փաստական հանգամանքները։

Դատախազությունից նաև հայտնում են, որ Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ղ.-ի նկատմամբ էլ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը իր կողմից կատարված չլինելու հիմքով:

Այս գործով մեղադրյալ է նաև նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Քննիչները Վահան Քերոբյանին մեղադրում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Քննչական կոմիտեն ի սկզբանե պնդել էր, որ նախկին նախարարն ազատության մեջ կազդի վկաների վրա, ուստի պետք է տնային կալանքի տակ մնա։

Ըստ Քննչականի՝ անցած տարի Էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին հայտ ներկայացրած երկու ընկերությունների միջև ընտրություն է կատարվել ավելի բարձր գին առաջարկած «Սիներջ»-ի օգտին։ Քննիչները պնդում են, թե նախարարը, նախկին փոխնախարարն ու մյուս աշխատակիցներն այնպես են արել, որ ավելի ցածր գին առաջարկած «Հարմոնիա» ընկերությունը զրկվի մրցույթին մասնակցելուց։ «Հարմոնիա»-ն, սակայն, հետագայում վիճարկել է այս որոշումը և հաղթել։ Գործը հարուցվել էր այս ամենից հետո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular