Ռուսաստանի համար միևնույն է, թե ով կլինի ԱՄՆ նախագահը՝ Բայդենը, թե Թրամփը․ Պուտին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի համար մեծ հաշվով միևնույն է, թե ով կլինի ԱՄՆ նախագահը՝ Բայդենը, թե Թրամփը։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ ՏԱՍՍ-ի կազմակերպած հանդիպման ժամանակ:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, ում կընտրի ամերիկացի ժողովուրդը:
«ԱՄՆ-ի ընտրություններից հետո նրանց քաղաքականությունը ռուսական ուղղությամբ չի փոխվի», - ընդգծել է Պուտինը։