ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտելիքն է այն մեծ հարստությունը, որն անհնար է կորցնել․ ՄԻՊ-ը այցելել է Արարատի մարզ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 5-ին աշխատանքային այց է իրականացրել Արարատի մարզ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Պաշտպանը հանդիպել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ, քննարկել մարզում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր։

 Այնուհետև Անահիտ Մանասյանն այցելել է Դիմիտրով բնակավայր: Շրջայցի ընթացքում Պաշտպանը զրուցել է բնակիչների, այդ թվում՝ ասորական համայնքի ներկայացուցիչների հետ, լսել է նրանց կողմից բարձրաձայնված խնդիրները, հաշվառել դրանք՝ հասցեավորման և լուծման ուղիներ գտնելու նպատակով։

 Բնակավայրի վարչական ղեկավարը նույնպես Պաշտպանին ներկայացրել է բնակիչների մի շարք իրավունքներին վերաբերելի հարցեր։

 Անահիտ Մանասյանն այցելել է նաև Դիմիտրովի միջնակարգ դպրոց՝ հանդիպելով ուսուցչական անձնակազմին։

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության աշխատանքի ուղղությունները, անդրադարձել երեխաների, կրթության իրավունքներին, խտրականության, անհանդուրժողականության դեմ պայքարին: Պաշտպանը կարևորել է նաև ուսուցչական անձնակազմի իրավունքներին առնչվող հարցերը, քննարկվել են դրանց տարատեսակ լուծումներ։ Հավաքագրված խնդիրները կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։

 Այց է իրականացվել նաև Արարատի մարզի Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ Պաշտպանը ներկա է գտնվել «Ճանապարհ դեպի արև» ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլին:

 Ողջունելով խաղի մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը հաջողություն է մաղթել նրանց՝ ընդգծելով.

«Գիտելիքն է այն մեծ հարստությունը, որն անհնար է կորցնել։ Վստահ եղեք` այս ամենի գիտակցումը ձեզ համար հաջողության նոր դռներ կբացի: Ցանկանում եմ նաև իմ հանձնառությունը հայտնել Պաշտպանի մանդատի շրջանակում ցանկացած հարցում ձեզ աջակից լինելու»։ 

 Դիմիտրով բնակավայրում Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել նաև ասորական համայնքի ներկայացուցիչների հետ։ Վերջիններիս հետ քննարկվել են ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող որոշ հարցեր։

 Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումն իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։

«Չափազանց կարևոր է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, լեզվի, կրոնի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը»,- հավելել է Անահիտ Մ

անասյանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular