ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալժիրյան մամուլը բարձր է գնահատել Ռ-37Մ հրթիռի հայտնվելը Սու-30ՍՄ2 կործանիչի վրա. «Ուկրաինական ինքնաթիռները նույնիսկ ժամանակ չունեն արձագանքելու նախքան ոչնչացվելը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վերջերս համացանցում հայտնվել են ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-30ՍՄ2 կործանիչների նկարներ համալրված Ռ-37Մ հրթիռներով, որոնք նախկինում կիրառվել են բացառապես Սու-35-ի և ՄիԳ-31-ի վրա, գրում է topwar.ru-ն։ Ռ-37Մ-ը մշակվել է Vympel Design Bureau-ի կողմից Ռ-33-ի հիման վրա, որն օգտագործում էր ՄիԳ-31-ը: Այդ հրթիռը, որը ծառայության է անցել 2019 թվականին, ունի շատ մեծ հեռահարություն, խոցում է թիրախները 150-ից 300 կմ հեռավորության վրա մինչև 6 մախ արագությամբ։

- Ռ-37Մ-ը Fox-3 տիպի է [ակտիվ ռադարով կառավարվող օդադեսանտային հրթիռ], «կրակի՛ր և մոռացի՛ր», և դա իր ներկառուցված ռադարի շնորհիվ, որն ակտիվանում է հեռվից, - գրել է MENA Defense ալժիրյան հրատարակությունը,- այդ ռադարի հեռահարությունը մնում է գաղտնի տեղեկատվություն, սակայն այն շատ ավելի մեծ է, քան ունեն Ռ-77-ը և Ռ-77-1-ը, հետևաբար գերազանցում է 30 կմ-ը: Դա հնարավորություն է տալիս օդանավին հրթիռային կայաններ արձակել և կատարել խուսափողական մանևրներ՝ առանց հրթիռի կառավարումը կորցնելու ռիսկի: Ուկրաինական պատերազմի ժամանակ զանգվածաբար օգտագործված Ռ-37Մ-ը թույլ է տվել Ռուսաստանի ռազմաօդային ուժերին ոչնչացնել մի քանի ուկրաինական կործանիչներ շատ մեծ հեռավորությունների վրա: Ուկրաինայի զինված ուժերի ինքնաթիռները նույնիսկ ժամանակ չեն ունեցել արձագանքելու։

Ինչպես նշվում է ուկրաինացի օդաչուների խոստովանությամբ, Սու-35/ՄիԳ-31-ի համակցումը Ռ-37Մ-ի հետ «աղետաբեր է եղել իրենց ավիացիայի համար»: Այդ կապակցությամբ ալժիրցի հեղինակը կարծում է, որ Սու-30 օգտագործող երկրները, մասնավորապես Հնդկաստանը և Ալժիրը, հետաքրքրություն կցուցաբերեն այդ հրթիռի նկատմամբ։ Նա բացատրել է, որ իր երկիրն ունի Սու-30 կործանիչների թվով երրորդ նավատորմը՝ 70-ից ավելի Սու-30ՄԿԻ, որոնք կազմում են երկրի հակաօդային պաշտպանության ողնաշարը:

- Սու-30ՄԿԻ/Ռ-37Մ համակցությամբ զինված երկրները կկարողանան օդային աննախադեպ գերիշխանություն հաստատել իրենց սահմաններից դուրս, ինչը հենց այն է, ինչ անում են ռուսները Սու-57, Սու-35 և ՄիԳ-31 ինքնաթիռներով, որոնք կարող են հարվածել Ուկրաինայի ինքնաթիռներին առանց նույնիսկ սահմանը հատելու,-  նշվում է հրապարակման մեջ,- Ռ-37Մ-ի հայտնվելը Սու-30-ի հետ ծառայության մեջ շատ նշանակալից իրադարձություն է։ Այժմ առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք պետք է սպասենք [Սու-30]-ի արդիականացմանը՝ Սու-35-ից Irbis ռադիոտեղորոշիչի կամ նույնիսկ Սու-57-ից AFAR ռադարի տեղադրման միջոցով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular