ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղբայրներս ՌԴ-ում ասֆալտապատման և շինարարական գործ են անում․ 230,000 դոլարանոց առանձնատուն կարող են կառուցել. Գնել Սանոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առանձնատունը պատկանում է մեր ողջ ընտանիքին ու կառուցվում է ծնողներիս համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով նրա թոշակառու մոր՝ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատան կառուցմանը:

«Կառուցում ենք, որ Մարտունուց տեղափոխվեն այնտեղ ապրեն ու մենք պարբերաբար եղբայրներով այցելենք իրենց»,- ասաց նա:

Սանոսյանն ընգծեց՝ եղբայրները լավ են աշխատում, չարչարվում են ու կառուցում:

«Ասֆալտապատման ու շինարարական աշխատանքներ են անում, իրենք ընկերություն ունեն: Հոդված գրողը, եթե մի փոքր ուշադիր լիներ, բացեր, կարդար այդ ընկերությունների անունները ու տեսներ՝ ինչ շրջանառություն են ունեցել տարեկան կտրվածքով, ապա ոչ մի հարց չէր առաջանա 230,000 դոլարի մասին»,- նշեց նախարարը:

Հարցին՝  նախկին իշխանությունների ժամանակ իրենք կկարողանայի՞ն կառուցել նման առանձնատուն, Գնել Սանոսյանը պատասխանեց․

 «Նախորդ իշխանությունների ժամանակ հայրս, ես և եղբայրներս կարողացել ենք երեք բնակարան գնել՝ բավական մեծ արժեքներով։ Չգիտեմ՝ ինչո՞ւ դրա մասին չեք խոսում։ Կարողացել ենք մեր հայրական տունը մեկ հարկից դարձնել երկու հարկ։

Այո, լավ էինք ապրում, որովհետև աշխատում էինք։ Եթե աշխատանքները լավ գնան, այս մի տնով չենք բավարարվի, երկրորդը կկառուցենք, երրորդը կկառուցենք։ Ես հասկանում եմ, որ ձեզ համար զարմանալի է, որ ես այսքան տարի բարձր պաշտոն եմ զբաղեցնում հանրապետությունում, ընդ որում, ճանապարհաշինության, շինարարության հսկայական ոլորտ, բայց իմ եղբայրները շարունակում են ինչպես առաջ, այնպես էլ հիմա, գտնվել այնտեղ, որտեղ գտնվում են, զբաղվել նրանով, ինչով զբաղվել են»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular