ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ իրավիճակ է սահմանամերձ Տիգրանաշենում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանազատման և սահմանագծման աշխատանքները Կիրանցում և Ոսկեպարում բուռն քննարկումների առարկա են դարձել հանրության շրջանում։ Այն, ինչից շատերը վախենում էին, և որի դեմն առնելու համար հիմք դրվեց Սրբազան շարժմանը, Տավուշում ավարտին հասցվեց, և ադրբեջանցիներն արդեն այնտեղ են:     

Ըստ ամենայնի, Տավուշի մարզից դուրս, թշնամուն հանձնվող գյուղերի շարքում է նաև Տիգրանաշենը՝ որպես անկլավ: Մի քանի ամիս առաջ, երբ դեռ Տավուշում սահմանազատման գործընթացը չէր մեկնարկել, MediaHub-ը զրուցել էր Տիգրանաշենի գյուղապետ Լյուդվիգ Ստեփանյանի հետ` հասկանալու համար, թե ինչ տրամադրություններ են գյուղում, արդյոք բնակիչները անհանգստացած են, սակայն գյուղապետից ստացանք պատասխան, որ մարդիկ ապրում են սովորական իրենց օրակարգով։

Անգամ ասաց՝ չի հավատում նման հեռանկարին:

Բագրատ Սրբազանը երեկ հայտնեց, որ շուտով կմեկնի Տիգրանաշեն։ Ի՞նչ իրավիճակ է հիմա Տիգրանաշենում, արդյո՞ք Կիրանցում տեղի ունեցածից հետո էլ մարդիկ շարունակում են հանգիստ լինել, թե՞ խուճապ, այդուհանդերձ, կա գյուղացիների շրջանում։

MediaHub-ը զրուցեց Տիգրանաշենի բնակչի հետ, որը կրկին հավաստիացրեց, որ գյուղի բնակիչները ապրում են իրենց առօրյայով։

«Նույն վիճակն է գյուղում, մարդիկ իրենց առօրյայով, իրենց աշխատանքով ապրում են, ոչ մի նորություն չկա։ Ինչի՞ համար խուճապ լինի. միշտ վտանգը եղել ա, նորություն չի մեզ համար»,- ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ պետական մակարդակով ոչ մի հայտարարություն չի եղել.

«Ոչ մի բան չենք բացառում, իհարկե, թե բանակցությունների ընթացքում ինչ արդյունքներ կլինեն։ Սակայն, այս պահին Տիգրանաշենի բնակիչների համար այս ամենը սովորական է, իրենք այս ամենը այնքան են լսել, որ դարձել է սովորական բան»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իշխանությունը չի նախատեսում սահմանափակվել միայն Կիրանցի հատվածով, պետք է անցնել ամբողջ սահմանով, բայց թե որ հատվածում է իրականացվելու Ադրբեջանի հետ սահմանազատման հաջորդ փուլը, դեռ պարզ չէ։ 

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular