Կարևոր լուր վիրավոր և հաշմանդամ զինվորների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարգելի դիմորդուհի,
Հարգելի դիմորդ,
Բեռլինի Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ը, համագործակցելով Երևանի ՀԱՅԿՈՆԳ ՍՊ ընկերության հետ, 2024թ․-ի հունիսի 15-ից մինչև 2025թ․-ի հունիսի 14-ը նախատեսում է կազմակերպել և անցկացնել «Վիրավոր և հաշմանդամ զինվորների, կամավորականների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագիրը։ Ծրագիրը հովանավորվում է Գերմանիայի Արտաքին Գործերի Նախարարության կողմից, աջակցվում՝ ՀՀ Սփյուռքի Գործերի հանձնակատարի գրասենյակի և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի կողմից։
Ծրագրի նպատակը․
Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի և Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանման հետևանքով առաջացած ծանր սոցիալական կացությունը, որն այսօր էլ խնդիրներ է հարուցում կրթական, ընդհանուր զարգացման և նաև պատերազմի հետևանքների վերացման աշխատանքներում, որոշեցինք երկրում ստեղծված դժվարին մարտահրավերներին դիմակայելու նպատակով կյանքի կոչել վերոնշյալ ծրագիրը։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։
Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա - ՀԵՄԱ հասարակական կազմակերպություն