ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են օգուտ քաղել գլոբալ տաքացումից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կարող է կնքվել Բաքվում COP29-ի՝ կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջազգային համաժողովի շրջանակներում, գրում է ng.ru-ն։

Այդ հնարավորության մասին առաջինը խոսել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նա այդ ուղղությամբ դրական քայլեր է անվանել գերիների փոխանակումը, փոխադարձ դիվանագիտական աջակցությունը և այդ միջազգային միջոցառումը կազմակերպելու հայկական հայտի հետկանչը։ Հիշեցնենք, որ համաժողովը պետք է անցկացվի Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։

Դեռ մայիսի սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր նոյեմբերին խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին։ Իմանալով Ամիրբեկովի խոսքերի մասին նա ասել է, որ ամեն օր «հիանալի հնարավորություն է» համաձայնագիր կնքելու համար։ Միաժամանակ, Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ ավելի վաղ Պրահայում և Բրյուսելում կողմերն արդեն համաձայնեցրել են համաձայնագրի ընդհանուր սկզբունքները, սակայն այժմ դրանք պետք է ամրագրվեն թղթի վրա։

«Երբ տեսնենք, որ աշխատանքներն ավարտված են և կարող ենք անցնել ստորագրմանը, հետագայում կքննարկենք տեղը, ժամանակը և այլն»,- հավելել է նա։

Բայց Փաշինյանը վերապահում է արել, որ թեև բանակցություններում մթնոլորտը էապես փոխվել է դեպի լավը, բայց դա չի նշանակում, որ Երևանն ու Բաքուն հասել են վերջնագծին։ Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց հայ գործընկերներին են ուղարկել խաղաղության պայմանագրի առաջարկի 9-րդ տարբերակը։

Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանին բաց չթողնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և երրորդ երկրների և արտերկրի սեփական սփյուռքի ազդեցությունից ազատվելու հնարավորությունները։

«Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ իր ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ, այն հարևանների հետ, որոնց հետ գոյատևել է դարեր շարունակ և շարունակելու է գոյատևել ապագայում։ Հայաստանը պետք է քաջություն ունենա անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ նպատակներին հասնելու համար»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։

Իր հերթին, Հայաստանի ընդդիմությունը բացասաբար է ընկալում խաղաղության պայմանագրի վաղաժամ ստորագրման հեռանկարը։ Օրինակ, ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դժգոհ է, որ Հայաստանի իշխանության թեզերը լիովին համահունչ են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության ասածներին։ Նրա կարծիքով դա կարող է նշանակել, որ Փաշինյանը գտնվում է նրանց վերահսկողության տակ։ Գալստանյանի համախոհներից մեկը՝ թուրքագետ Վարուժան Գեղամյանը, պնդում է, որ Անկարան և Բաքուն միտումնավոր են շտապեցնում Երևանին խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ իբր վախենում են ընդդիմության արագ հաղթանակից, որը կհրաժարվի իրենց օգնել Հարավային Կովկասում գերիշխելու հարցում։

Դրան այլընտրանք արդեն առաջարկել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: «Կա միջազգային փորձ, կան միջազգային հեղինակություններ, և եթե Հայաստանը չհրաժարվեր այդ երկու հանգամանքներից, ապա ամեն ինչ լրիվ այլ կլիներ»,- ասել է նա։

Այսպիսով, Սարգսյանը կարծում է, որ Երևանը պետք է որպես միջնորդ հրավիրի Եվրամիությանն ու Եվրոպայի խորհրդին, որոնք Բաքվին կստիպեն հարգել Երևանի շահերը։ Միաժամանակ նա հիմարություն է անվանել առանց միջնորդների ընթացիկ բանակցությունները։

Ինչ էլ որ լինի, բայց ng.ru-ի հետ զրուցած փորձագետները զգուշավոր են արագ խաղաղության հեռանկարի հարցում։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես է Բաքուն պայմաններ առաջադրում, Երևանը համաձայնում է, իսկ հետո նոր պահանջներ են հայտնվում,- ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը,- ես կասկածում եմ, որ Ադրբեջանն այժմ որոշի հրաժարվել իր քաղաքականությունից։ Բացառություն կարող է լինել այնպիսի մի փաստաթուղթը, որն ադրբեջանական կողմի տեսանկյունից ամբողջությամբ չեզոքացնում է հայկական գործոնը Հարավային Կովկասում»։ Միաժամանակ Խալաթյանը նշել է, որ եթե անգամ խաղաղության պայմանագիրը կնքվի այն պայմաններով, որոնց մասին խոսում է Փաշինյանը (սահմանի գծում 1976 թվականի խորհրդային քարտեզով և այլն), դա չի հանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամի ավարտին։

«Հայ հասարակության մի զգալի հատված դեմ է Փաշինյանի կապիտուլյացիոն քաղաքականությանը: Այդ մարդիկ երբեք չեն հաշտվի խաղաղության պայմանագրի այն պայմանների հետ, որոնք առաջ է քաշում վարչապետը»,- վստահ է փորձագետը։

Քաղաքական հետազոտությունների Atlas կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն կարծում է, որ խաղաղության պայմանագրի նախագիծը պատրաստ է մոտավորապես 90 %-ով: Մնում է որոշել, թե ինչպես կարելի է դրանում ամրագրել Ալմաթիի հռչակագիրը։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումն այն է, որ անհնար է բոլոր հարցերը ներառել խաղաղության համաձայնագրում։ Մասնավորապես, սահմանների սահմանազատումն աշխատատար գործընթաց է: Հնարավորության դեպքում սահմանը կարելի է գծել խորհրդային քարտեզներով, այլ դեպքերում անհրաժեշտ է մասնավոր բանակցություններ վարել»,- ասել է Շահինօղլուն։

«Համաձայնագրի նախագծում մի քանի հոդվածներ դեռ լիովին համաձայնեցված չեն, բայց երկու կողմերն էլ ցանկանում են համաձայնության գալ մինչև COP29-ը: Բաքուն նաև ակնկալում է, որ այդ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի ներկայացուցիչները։ Այնուամենայնիվ, դեռ վաղ է խոսել կոնկրետ ժամկետների մասին։ Վերջին երկու տարվա ընթացքում նման կանխատեսումներ շատ են եղել, բայց ոչ մեկը չի իրականացել»,- խոստովանել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։ Այնուամենայնիվ քաղաքագետը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո տեկտոնական տեղաշարժեր է ակնկալում տարածաշրջանի տնտեսական զարգացման մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular