ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի ռազմավարությունը Տավուշում. արտագաղթեցնել սահմանապահ բնակչությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2017թ. մայիսի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց:
Ավելի քիչ կրակոցներ հրաձգային զենքերից եղել են նաև Տավուշի հատվածում: Որևէ տեսակի կորուստներ չեն եղել:
Հայկական բանակի ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Շատ է խոսվում և քննարկվում ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, սակայն ոչ պակաս կարևոր է նրանց «ակտիվությունը» Տավուշի մարզի ուղղությամբ։

Ադրբեջանը ՀՀ-ԼՂՀ դեմ գործողություններում Տավուշը կրակի տակ պահելու մի շարք «պատճառներ» ունի։
Ադրբեջանի զինված ուժերը, կրակելով սահմանամերձ գոտում գտնվող գյուղերի ուղղությամբ, ցանկանում են ստիպել տեղի սահմանապահ բնակչությանը արտագաղթել. սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, ինչի մասին Ադրբեջանը շատ լավ տեղյակ է, գումարել նաև վախի մթնոլորտ ստեղծելու ռազմավարությունը՝ կրակելով նաև դպրոցների, մանկապարտեզների վրա, ստիպել բնակչությանը կրակի տակ գտնվող գյուղից դեպի այլ ապահով` Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան քաղաքներ (ներքին միգրացիա) տեղափոխվել կամ ընդհանրապես արտագաղթեցնելը ՀՀ-ից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղերում հիմնականում մնացել են ծերերը (երիտասարդների թիվը սակավաթիվ է), նրանք պետք է կա՛մ զբաղվեն գյուղատնտեսությամբ` օգնելով ծերերին կամ դառնալ պայմանագրային, ինչը «կտրելու» է նրանց հիմնական զբաղմունքից` տնտեսական գործունեությունից, ու առաջնագծում գտնվելը դառնա տեղի բնակչության հիմնական զբաղմունքը`անմշակ թողնելով դաշտերը, կրակի տակ պահելով գյուղերը «վանել» ցանկացած ներդրողի այդ գյուղում` հակառակորդի ուղիղ նշանառության տակ որևէ աշխատատեղ բացելու ցանկությունից։

Բացի այդ՝ անընդհատ լարվածության տակ պահել Տավուշի մարզի բոլոր սահմանային զորամասերը, առաջնագիծը, 3-րդ բանակայինին թույլ չտալ օգնության հասնել Ղարաբաղին` մարտական գործողությունների վերսկսման դեպքում, ապրիլի կրկնություն,  այդ միավորումները մնալու են դիրքերում` պահելու համար կրակի տակ գտնվող Տավուշի դիրքերը։ Զորքերի տեղափոխությունը թույլ չտալու համար անկանոն կրակ բացել դիրքերի ուղղությամբ` պատասխան կրակի դեպքում, կրակն ուղղել բնակելի տների, սոցիալական` դպրոցներ և այլն, օբյեկտների ուղղությամբ։ 
Չմոռանանք, որ Տավուշի մարզն ունի կարևոր, կամրջող դերակատարում` Հայաստան-Վրաստան ճանապարհների առումով։

Ադրբեջանը ցանկանում է Տավուշով անցնող միջպետական` ՀՀ-Վրաստան ճանապարհը, նրա որոշակի հատվածներ, դարձնել դժվար անցանելի ու վտանգավոր`Ոսկեպար և այլ հատվածները պահելով կրակի տակ ստիպել կառուցել պաշտպանական պատեր և շրջանցող ճանապարհներ` երկարացնելով ճանապարհը, լրացուցիչ միջոցներ ուղղել տալով բյուջեից այդ ճանապարհների շինարարության և հետագայում պահպանման ուղղությամբ։ Խախտել կոմունիկացիաները` վտանգելով մեքենաների տեղաշարժը, ինչն էլ կարող է ազդել զբոսաշրջության` ՀՀ-Վրաստան, հատկապես Թիֆլիս մեկնողների համար, հոսքի վրա։

Տավուշի մարզի հարևանությամբ է գտնվում Ադրբեջանի Գյանջա-Ղազախական տնտեսական շրջանը, որտեղով անցնում են ռազմավարական նշանակության նավթամուղեր, գազամուղեր, երկաթգիծ և միջպետական ավտոմայրուղիներ դեպի Վրաստան, Թուրքիա և Սև ծով։ Այդ շրջանի պաշտպանությունն Ադրբեջանի համար ունի կենսական նշանակություն և այդ շրջանի կորուստը նրանց համար «կփակի» ճանապարհը դեպի Վրաստան, Թուրքիա, ինչն էլ էականորեն ազդելու է ապագա պատերազմի ելքի վրա։ Այդ պատճառով Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը պահելու է զգալի զինված ուժեր ու շարունակելու է իր սադրիչ գործողությունները։

Նույն ռազմավարությունն Ադրբեջանը հետագայում կարող է կիրառել նաև Նախիջևանից կրակի տակ պահելով ողջ Սյունիքը` Իրան-Հայաստան մայրուղին, Վայոց Ձորը և այլն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular