ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ «կամուրջ» լինել, Ձեր գործը մարդու իրավունքները պաշտպանելն է․ Սրբազանը՝ ՄԻՊ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՄԻՊ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էր։ Քաղաքացիները դատապարտում էին մարդու իրավունքների պաշտպանին՝ ոստիկանական բռնություններին գնահատական չտալու համար, պհանջում էին համաչափ արձագանք Հայաստանում մարդու իրավունքների խախտման տարաբնույթ դեպքերին։

Քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն անդրադարձավ այդ պահանջներին ու Անահիտ Մանասյանի արձագանքին։

«Մենք ցանկացել ենք, որ հանրային հանդիպում լինի, նա առաջարկել է մինչև 4 հոգով, առանց լրագրողների, հանդիպել։ Մենք չենք ընդունել, որովհետև նրա առաջին պարտականությունը հանրային լինելն է, ժողովրդին ներկայացնելն է այն բոլոր գործերը, որոնք իրենք կատարում են։ Եվ նրանց գործն է հիմնականում քաղաքացիներին անիրավություններից, անօրենություններից պաշտպանելը։

Իմանալով հանդերձ, որ ՄԻՊ-ը այդ սկզբունքով չի գործում, այդուհանդերձ,  այցելելով՝  հանրայնացնում ենք, որպեսզի հանրային հնչեղությունը շատ ավելի մեծ լինի այն բոլոր խնդիրների նկատմամբ, որոնք արձանագրվում են»,- ասաց Սրբազանը։

Նա նշեց նաև՝ շատ պարզ հարցադրումով էին գնացել ՄԻՊ գրասենյակի մոտ․ 30 ոստիկանով մի պատգամավորին ծեծուջարդի ենթարկելը, Սարդարապատի հուշահամալիր Վեհափառ Հայրապետի մուտքը խոչընդոտելը, ԱԳՆ շենքի առջև ոստիկանական բիրտ ուժի կիրառումը քաղաքացիների նկատմամբ և այլն, գնահատականի արժանանալո՞ւ են, թե՞ ոչ։  

«ՄԻՊ-ը կարծեմ խորհրդարանի ամբիոնից ասել է, որ պատրաստ է եկեղեցու և պետության միջև կամուրջ լինել։ Ես էլ ասում եմ՝ նա  ՄԻՊ է՝մարդու իրավունքների պաշտպան, ոչ թե ՄԻԿ՝ մարդու իրավունքների կամուրջ։ Ի՞նչ կամուրջ, մարդու իրավունքների պաշտպանն ի՞նչն  է կամրջելու։ Իր գործը մարդու իրավունքների պաշտպանությունն է, գնահատելն է։ Ոստիկանական ուժերի կողմից գործված այսքան ապօրինությունները գնահատվե՞լ են։ Դատախազությունում ինչ-որ գործ կա՞։ Քննչական կոմիտեն ինչ-որ բան արե՞լ է, երբ մարդկանց են առևանգում։ Հակառակը, կալանքի են տանում, ձերբակալում են»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով՝ ՄԻՊ-ն այնքան համարձակություն չունի, որ այս ամենին համաչափ արձագանքի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular