ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը արկեր է արտադրում երեք անգամ ավելի արագ, քան ԱՄՆ-ը և ԵՄ-ն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական ընկերությունները հրետանային արկեր են արտադրում երեք անգամ ավելի արագ և չորս անգամ ավելի էժան, քան Ուկրաինայի արևմտյան գործընկեր երկրները, գրում է rbc.ua-ն հղում անելով Sky News-ին։

Զինամթերքի արտադրության վերաբերյալ նման տվյալներ է ներկայացրել Bain&Company խորհրդատվական ընկերությունը։ Նրա վերլուծության համաձայն Ռուսաստանը նախատեսում է 2024 թվականին արտադրել 4,5 միլիոն զինամթերք, սակայն հայտնի չէ, թե դրա որքան մասն է վերանորոգված և որքանը նոր արտադրված։

ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները նախատեսում են արտադրել 1,3 մլն արկ, այսինքն երեք անգամ պակաս, քան Ռուսաստանը։

Թեև արևմտյան երկրներն ավելացնում են արտադրությունը, այնուամենայնիվ, զիջում են Ռուսաստանին։ Դա է պատճառներից մեկը, որ արկերի հարաբերակցությունը 5-ը 1-ի է հօգուտ Մոսկվայի։ Դա իր հերթին ստիպում է ուկրաինացի զինվորականներին զգալիորեն խնայել զինամթերքը և օգտագործել այն առավելագույնս արդյունավետ։ «Հաճախ մեկ, երկու, երեք արկերով մենք կարող ենք ամբողջությամբ ոչնչացնել թիրախը», - Sky News-ին ասել է 57-րդ բրիգադի հրետանավորը, որը հետ է մղում Ռուսաստանի հարձակումը Խարկովի շրջանում:

Ինչպես նշվել է, 155 մմ-ոց արկի (ՆԱՏՕ-ի երկրների կողմից օգտագործվող տրամաչափը) արտադրության միջին արժեքը կազմում է մոտ 4000 դոլար մեկ միավորի համար։ Ռուսական 152 մմ-ոց արկերի արտադրության արժեքը կազմում է մոտ 1000 դոլար մեկ միավորի համար։

Sky News-ը նշում է, որ Ուկրաինային չեն հերիքում են ոչ միայն հրետանային արկերը։ Հրատարակությունը գրում է, որ Բրիտանիայում մարզվող ուկրաինացիները ստիպված են ձևացնել, թե N-LAW հրթիռներ են արձակում հակատանկային նռնականետերից, այսինքն ցույց են տալիս, որ ռազմաճակատի համար բավական զինամթերք կա։

Հիշենք, որ Ուկրաինան վաղուց է խոսում հրետանային զինամթերքի դեֆիցիտի խնդրի մասին։ ԵՄ-ն միջոցներ է հատկացրել հավելյալ միլիոն արկ գնելու համար, սակայն առաքման ժամանակացույցերը նախատեսվածից ավելի դանդաղ են ընթանում:

Չեխիան սեփական նախաձեռնությամբ երրորդ երկրներից է զինամթերք գնում։ Ուկրաինան ևս արտադրում է արկեր, որոնց մի մասը գտնվում է արտերկրում։ Նախարարների կաբինետը բարելավել է պայմանները ուկրաինական զինամթերք արտադրողների համար, բարձրացրել է ուկրաինական ձեռնարկությունների շահութաբերությունը մինչև 25%-ի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular