ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ ոգեշնչում է Սրբազան Հոր գաղափարախոսությունը, մեր մասնակցությունն ենք բերում Սրբազան Պայքարին․ Հայտարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հայտարարությունը․

«Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը Սրբազան Պայքարին մասնակցում է առանց պաշտոնապես նրան միացած լինելու։ «Կամք» -ն առաջին իսկ օրերից ողջունել է  «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և, չնայած այն հանգամանքին, որ առ այսօր պաշտոնական հայտարարություն չի եղել Սրբազան պայքարին միանալու, սակայն անմնացորդ աջակցել է և շարունակում է աջակցել, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում է կազմակերպված բոլոր միջոցառումներին և գործողություններին։ Մենք գիտակցում ենք, որ այս պայքարը հայրենիքի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր մարդու համար է։

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հիմնադրվել է «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության կողմից Հայաստանում իշխանազավթում իրականացնելուց անմիջապես հետո՝ փորձելով հակազդել Հայաստանում ազգային արժեքների նկատմամբ գործադրվող ոտնձգություններին։ «Կամք»-ը պայքարի առաջամարտիկներից է եղել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Արայիկ Հարությունյանի թուրքական կրթական չափորոշիչների ընդունման, Հայաստանում արևմտյան բիոլաբորատորների դեմ պայքարում, ինչպես նաև Արցախի նկատմամբ ազգադավ գործընթացների ժամանակ հայկական շահերը պաշտպանելիս։

Ավելին, մենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին ենք եղել այսպես կոչված «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» հակաեկեղեցական, ապազգային շարժման ալիքի առաջին իսկ օրերից սկսած։ Իսկ ներկայումս «Հեռացնենք Նիկոլին» սեփական օրակարգից զատ, ինչպես արդեն վերևում նշեցինք,  Բագրատ Սրբազանի և նրա Սրբազան Պայքարի աջակիցն ու ակտիվ մասնակիցն ենք։ Դա է պատճառը, որ այսօր ակնհայտ քաղաքական նկատառումներով և շարժառիթներով հետապնդում է իրականացվում «Կամք»-ի հիմնադիր Վահագն Չախալյանի նկատմամբ, և նա խստացված տնային կալանքի մեջ է գտնվում՝ քաղաքական պայքարից մեկուսացնելու նպատակով։

Մեր անդամների նկատմամբ այսօր էլ կան տասնյակ քրեական գործեր, որոնց միակ նպատակն է մեզ մեկուսացնել և զերծ պահել ազգակործան իշխանության դեմ պայքարից։

Նկատի ունենալով այս ամենը, մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր նպատակը և հայտարարում՝

Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու ՔՊ-ական իշխանության հեռացումը չունեն այլընտրանք։ Մենք մինչև այդ պահը կանգնած կլինենք պայքարի կիզակետում բոլոր նրանց կողքին, ովքեր անկեղծորեն կպայքարեն այդ նպատակը կյանքի կոչելու համար։

Այս պահին Բագրատ Սրբազանի կողմից առաջնորդվող Սրբազան Պայքարը չունի այլընտրանք։

Մեզ ոգեշնչում է Սրբազան Հոր «Չակնկալիքների» գաղափարախոսությունը, և մեզանում հույս է արթնացնում, որ կարող է իսկապես Հայաստանի փրկության գործընթացի շրջանակում ձևավորվել այնպիսի ուժ, որտեղ անհատները չեն ունենա անձնական նկրտումներ և կնվիրվեն մեկ միասնական նպատակի իրագործմանը, այն է՝ Հայաստանի հզորացումը և Արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացումը:

Լիահույս ենք, որ այս շարժումը հավատարիմ կմնա իր սկզբունքներին պայքարի ամբողջ ընթացքում, ինչպես նաև Փաշինյանի և նրա ազգակործան խմբակի հեռացումից հետո։ Այս ակնկալիքով մենք անմնացորդ կանգնած ենք Բագրատ Սրբազանի կողքին և մեր մասնակցությունն ենք բերում Սրբազան Պայքարին՝ անմնացորդ ծառայելով Հայաստանի հզորացման գաղափարին, որը համայն հայության սրբազան նպատակն է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular