ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանցիներին մինչև հունիսի 24-ը ժամանակ է տրվել․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մինչեւ հունիսի 24-ը պետք է ազատեն սահմանազատման-սահմանագծման ծրագրով Ադրբեջանին հանձնված տները: Ամբողջ գյուղով պայքարեցինք, մեր անհամաձայնությունը հայտնեցինք նաև Նիկոլ Փաշինյանին, բայց դրանով ոչինչ չփոխվեց։ Հունիսի վերջին ադրբեջանցիները կհայտնվեն Կիրանցում։ Այս պահին սահմանազատված տարածքում սահմանապահներ են կանգնած»,- MediaHub-ին ասաց Կիրանց գյուղի բնակիչներից մեկը։ 

Ադրբեջանին անցած տներից մեկի սեփականատեր Մհեր Ավալյանը տարիներով իր ստեղծածը թշնամուն չթողնելու համար  սկսել է տան քանդման աշխատանքները։

«Նախ հանել է գույքը, դուռ, լուսամուտ, փայտանյութ, այնուհետև սկսել քանդման աշխատանքները։ Ու ոչ ոք թող չմեղադրի նրան այս քայլի համար»,- ասաց երիտասարդը` նշելով, որ Խանումի` Ադրբեջանին անցած տունը դեռ կանգուն է: 

«Ձեռքը չի գնում վառի կամ քանդի, լավ տուն-տեղ է դրել, այգի մշակել... դժվար է»։

Մենք կապ հաստատեցինք տիկին Խանումի հետ, սակայն, վերջինս չցանկացավ խոսել այդ մասին, ասելով՝ «դեռ ոչինչ չեմ որոշել»։ 

Տավուշի մարզպետարանն այս օրերին զբաղված է ունեզրկված բնակիչների փոխհատուցման ծրագրի իրականացման գործընթացով։ Մյուս կողմից՝ Կիրանցում այլընտրանքային նոր ճանապարհ է կառուցվում։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular