ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատում 205 հոգի դարձավ գործազուրկ. ի՞նչ է կատարվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փակվում են ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման մարզային վարչությունները»,- MediaHub-ին ահազանգում են թիվ 9 սպասարկման բաժնի (Արարատի մարզ) աշխատակիցները՝ նշելով, որ որոշումն ընդունելուց հետո այս պահին գործազուրկ է դարձել 205 աշխատակից։

«Իշխանություններն առիթը բաց չեն թողնում տարբեր ամբիոններից բարձրաձայնելու, թե, իբր, նոր աշխատատեղեր են բացել, որ Հայաստանում աշխատանքի շուկան տարեցտարի ավելի է ընդլայնվում։ Ո՞նց, եթե այս պահին Արարատի մարզի հարկային դաշտի աշխատակիցները գործազուրկ են»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Թիվ 9 սպասարկման բաժինը և մարզային մյուս բաժինները փակվում են։ Գործընկերներն ասում են, որ պատճառն իրենց էլ հայտնի չէ, միայն ասել են՝ «ձեր փոխարեն այդ աշխատանքները կհամակարգեն Երևանում»։ 

«4 ամիս ներքին դասընթացներ են կազմակերպել,  իբր ով հաղթահարի, կընդունվի աշխատանքի։ Բայց չկա նման բան։ Ո՛չ փորձն են հաշվի առնում, ո՛չ էլ գիտելիքը, առավել ևս հրամայել են՝ «բացառել մարզերի բնակիչներին Երևանում աշխատանքով ապահովելը»։ Դրա համար էս օրին ենք։ Կա, չէ՞, նման արտահայտություն․ «Եթե ուզում ես կործանես երկիրը, նրա ղեկը հանձնեք անգրագետ առաջնորդի, և նա կկործանի։ Մենք քիչ-քիչ կործանվում ենք»,- մեջբերեց գործազուրկ դարձած աշխատակիցներից մեկը։ 

Ասացին՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար նրանք պատրաստվում են դիմել դատարան։ Առ այս պահը աշխատավարձի վերջնահաշվարկ չեն ստացել։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular