ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ Երևանում․ կա վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 3-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 41 փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի թիվ 17 հասցեի դիմաց հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտված հողաթափ, խաչ և կրակված պարկուճ։

Մինչ ոստիկանները դեպքի վայրում են եղել, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Նոր Արեշ 41 փողոցի 17 հասցեից, Երևանի 1-03 շտապօգնության թիվ 43 խմբի կողմից, վիրավորը նշված տան բնակիչ 52-ամյա Արթուր Ա․- ն է։

Պարզվել է, որ ժամը 18։30-ի սահմաններում նշված հասցեի դիմաց Արթուր Ա․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հորեղբոր որդի, նույն տան բնակիչ 46-ամյա Գարիկ Ա․-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած ողորկափող հրազենով 2 կրակոց է արձակել, ինչի պատճառով էլ Արթուր Ա․-ն ձախ ոտքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք։

Գարիկ Ա․-ն, իր հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին և ձերբակալվել։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը։

Գարիկ Ա․-ին և հրազենը Էրեբունու ոստիկանները ներկայացրել են քննչական բաժին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular