ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը չի արձագանքում «Խոջալուի ցեղասպանության» մեղադրանքին՝ քաջալերելով Ադրբեջանին․ ՀԱԿ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին սուտ հոխորտանքներին ու սպառնալիքներին․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ս.թ. մայիսի 28-ին հայտարարել է. «…Հայաստանը իրականացրել է Խոջալուի ցեղասպանությունը, սպանել է անմեղ մարդկանց, մարդկության դեմ հանցագործություն է գործել։․․․ Հայաստանն ինքը պետք է ճանաչի դա, ինքը պիտի ներողություն խնդրի մեզանից»։

Հայաստանի Հանրապետությանը, փաստորեն, վերագրվում է Խոջալուում ցեղասպանություն իրականացնելու պաշտոնական մեղադրանք եւ դրա հետ կապված նոր պահանջ, ինչը հղի է լրջագույն հետեւանքներով Հայաստանի միջազգային վարկի համար եւ էլ ավելի է բարդացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարը։ Ակնհայտ է նաեւ, որ Ալիեւը, օգտվելով Հայաստանի իշխանությունների անհոդաբաշխ եւ անձեռնհաս քաղաքականությունից, մի նոր անարդար եւ նվաստացուցիչ նախապայման է դնում Հայաստանի հետ հաշտության գնալու եւ խաղաղություն կնքելու գործում։

Այս իրավիճակում Հայաստանի իշխանություններն արդեն քանի օր է որեւէ կերպ չեն հակադարձում պաշտոնապես առաջադրված այդ մեղադրանք-պահանջին եւ բացարձակապես անհասկանալի լռություն են պահպանում՝ ըստ էության քաջալերելով Ադրբեջանի նման վարքագիծը։ Հայաստանի իշխանությունների լռությունը լրջագույն կասկածներ է հարուցում հատկապես այն պատճառով, որ առկա են Խոջալուի դեպքերում հայկական կողմի պատասխանատվությունը հերքող բազում արժանահավատ ապացույցներ։ Դրանց մեջ ամենակարեւորը՝ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հայտարարությունն էր դեպքերից անմիջապես հետո, որում նա մեղադրել էր Ադրբեջանի Ազգային ճակատին Խոջալուի ողբերգությունը կազմակերպելու եւ այն իրեն իշխանությունից հեռացնելու նպատակով օգտագործելու համար (տես՝ Մութալիբովի հարցազրույցը չեխ լրագրող Դանա Մազալովային, որը հրապարակվել է «Независимая Газета»-ի 1992 թ. ապրիլի 2-ի համարում)։

 

դ

Այդ բացահայտումը հաստատվում է նաեւ այլ կարեւոր վկայություններով, փաստաթղթերով եւ տեսանյութերով, որոնց թվում են հայտնի հեռուստալրագրող եւ Ադրբեջանի Ազգային հերոս Չինգիզ Մուստաֆաեվի նկարահանումները եւ Խոջալուի դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողովին տված նրա վկայությունները, որոնք բավականին լավ փաստագրված են տարբեր հրապարակումներում։ Հատկանշական է, որ մի քանի ամիս հետո նա սպանվեց կասկածելի հանգամանքներում։ Նույն շարքում են Դանա Մազալովայի բազում հրապարակային ելույթներն ու վկայությունները Խոջալուի դեպքերը նենգափոխված ներկայացնելու ադրբեջանական քարոզչամեքենայի փորձերի դեմ, Ադրբեջանցի հայտնի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւի հրապարակումը «Реальный Азербайджан» թերթի 2005 թ. ապրիլի 29-ի համարում։

Ապացույցների այս ցանկն ամենեւին չի հավակնում սպառիչ լինելուն։ Ցանկացողները կարող են համացանցում եւ հրատարակված բազում աշխատություններում՝ մասնավորապես Թաթուլ Հակոբյանի հեղինակած «Արցախյան օրագիր. Կանաչ ու սեւ» գրքում, գտնել լրացուցիչ ապացույցներ։

Նման առատ նյութի առկայության պայմաններում Հայաստանի իշխանությունների կողմից վճռական հակադարձման բացակայությունը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ երկրի ղեկը գտնվում է Հայաստանի պետական շահը չներկայացնող, ապաշնորհ մի խմբակի ձեռքերում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular