ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանության մոտ պանիկա կա՝ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման ընդամենը մեկ հաջողությունից. Մետաքսե Հակոբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպության ղեկավար Մետաքսե Հակոբյանի համոզմամբ՝ Հայաստանում իշխանության բարձրագույն ղեկավարության կողմից արցախցիների նկատմամբ տարածվող ատելության խոսքի պատճառն անձամբ Փաշինյանի՝ ղարաբաղցիների նկատմամբ ունեցած ատելությունն է, երբ դեռևս 2008 թվականին կոչ էր անում ղարաբաղցիներին քշել Երևանից։ Այժմ, ընդամենը, այդ գեներացվող ատելության չափաբաժինն էլ ավելի է մեծացել, և ինչպես պառակտում մտցնելով՝ այս մարդիկ եկան իշխանության, հիմա նույն բանն անելով՝ շարունակում են պահպանել իրենց իշխանությունը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախից Հայաստան բռնագաղթված մեր հայրենակիցների ուղղությամբ իշխանությունների կատարած գործողությունների և քննադատության, դրանց պատճառների մասին, տեսակետ հայտնելուց հետո Հակոբյանն ընդգծեց.

«Քննադատության պատճառներից մեկն էլ այն է, որ այս իշխանության մոտ պանիկա կա՝ պայմանավորված նրանով, որ մասնավորապես Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն արդեն հաջողվել է։ Հաջողվել է այն առումով, որ ամեն օր, այդ շարժման շրջանակում տեսնում ենք միասնականություն. մի բան, ինչը տարբեր ուժեր փորձել են անել, բայց չի ստացվել։ Հիմա կողք կողքի կանգնում են մարդիկ, որոնք միմյանց կողքի կանգնել անգամ չէին կարողանում մինչև այս շարժումը»,- ասաց Հակոբյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular