ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր ճանապարհներին միացնելու համար կգանձվի վճար. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքներում: Նշվում է, որ Հայաստանի տնտեսության արդյունավետ զարգացումը կախված է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգ և անխափան աշխատանքից, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակներում: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ ճգնաժամային իրավիճակներում, հատկապես ռազմական դրության պայմաններում, ռազմական տեխնիկայի և զորքի անխափան, անվտանգ երթևեկության ապահովման համար անհրաժեշտ է նախատեսել համապատասխան լիազորող նորմեր, որոնց հիման վրա կմշակվեն ճանապարհային ենթակառուցվածքների կառավարման և երթևեկության կազմակերպման իրավակարգավորումներ:

Բացի դա, 2021-2026 թթ. իր ծրագրով կառավարությունը ստանձնել է Հայաստանի ընդհանուր նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատումների կանոնակարգման գործընթաց։

Առաջարկվում է լրացումներ կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներում, որով նախատեսվում է սահմանել պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հասկացությունը, այդ ճանապարհների ցանկը հաստատելու իրավասություն վերապահել կառավարությանը, լիազորել նրան սահմանելու ռազմական դրության ժամանակ պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օգտագործման, պահպանման, վերականգնման կարգը, ինչպես նաև երթևեկության սահմանափակումների առանձնահատկությունները, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածը լրացնել նոր մասերով՝ սահմանելով, որ Հայաստանի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար գանձվում է վճար՝ կնքվող պայմանագրի հիման վրա:

Նշված օբյեկտները Հայաստանի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար թույլտվության ստացման կարգը և գանձվող վճարի չափը կսահմանի կառավարությունը։ Փոփոխությունների հաստատման դեպքում պետբյուջեի եկամուտները կավելանան, կախված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին կառուցապատվող օբյեկտները միացնելու համար գանձվող գումարի չափից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular