ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյան-Պուտին հեռախոսազանգ՝ երկար դադարից հետո․ ի՞նչ հարցեր են քննարկվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 1-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց  կայացավ։ ՌԴ պաշտոնական Կրեմլինի փոխանցմամբ, ՌԴ նախագահը նախ հեռագրով շնորհավորել է Փաշինյանին ծննդյան կապակցությամբ, ապա զանգահարել։ ՌԴ նախագահի շնորհավորանքում ասվում է․ «Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Մենք կողմ ենք, որ այս հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ ձեր կառավարության գործունեության մեջ»։

Իսկ հեռախոսազրույցի վերաբերյալ ՌԴ պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցեր։ Իսկ ՀՀ կառավարության փոխանցմամբ, Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև ս/թ մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար:

Ուշագրավն այն է, որ հայ-ռուսական հարաբերություններում Պուտինի նախաձեռնությամբ հեռախոսազրույց, ինչն ըստ էության առանձնահատուկ և հազվադեպ հանգամանք է Փաշինյան-Պուտին շփումների պատմության ընթացքում, տեղի է ունենում Երևանից ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ետկանչի և ՌԴ-ում ՀՀ դեսպանի նոր թեկնածուի ի հայտ գալուն, ինչպես նաև Փաշինյանի դեմ թափ առնող Բագրատ սրբազանի շարժմանը զուգահեռ։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում, գնահատելով հեռախոսազանգը հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների ֆոնին, ասաց, որ այս շրջափուլում տեղի է ունենում հայ-ռուսական ավանդական հարաբերությունների և հարաբերությունների ավանդական ընկալման փոփոխություն.

      Նրա խոսքով, ըստ էության սա աշխարհի, հետսովետական ռեգիոնի համար մի իրավիճակ է, որը նոր է բոլորի համար՝ խոսքը թե նոր աշխարհակարգի ձևավորումն է, թե պատերազմը, թե տրանսֆորմացիաները, որոնք բխում են այս զարգացումներից և որոնց նպատակով էլ նախաձեռնվել են այս զարգացումները։

Վերլուծաբանը գտնում է, որ աշխարհաքաղաքական վերոնշյալ զարգացումները և մի շարք գոտիներում ճգնաժամերը թույլ են տալիս դրանց միջոցով գտնել հարաբերությունների նոր մոդելներ, հարմարվելով ուժային նոր դերակատարների հետ։

«Իսկ հայ-ռուսական հարաբերությունների տրանսֆորմացիան, որը գուցեև դեռ շարունակվի, ակնհայտ է՝ կողմերը երկուսն էլ ներկայումս շեշտը դնում են համագործակցության տնտեսական բաղադրիչի վրա։ Իսկ անվտանգության մասով ՌԴ-ն այլևս նախկին համակարգերը չի էլ դիտարկում՝ ելնելով մի շարք պատճառներից։ Ինչպես հասկացանք վերջերս ՌԴ նախագահի Բելառուս կատարած այցից, անվտանգային համակարգի նոր մոդելներ են քննարկվում։ Իսկ տնտեսական հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակում են երկու երկրների համար կարևոր մնալ։

Չնայած հարաբերություններում ցնցումներին՝ Հայաստանը, ինչպես տեսնում ենք, շատ այլընտրանքներ չունի, թեև փորձում է հարաբերությունները, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, խորացնել Արևմուտքի հետ։ Հայ-ռուսական տնտեսական կապերն այս փուլում աժեքավոր են երկու երկրների համար էլ, սա պետք է ընդունել»,- նկատեց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է զանգի փաստին, ապա Լուկիանովը գտնում է, որ դա ևս մեկ անգամ ցուցադրում է ՌԴ-ի՝ հայ-ռուսական հարաբերությունները չսրելու և հարաբերությունները շարունակելու ցանկությունը, չնայած այն հանգամանքին, որ Երևանից մշտապես հնչում են ոչ միանշանակ հայտարարություններ, այդ թվում՝ և այն, որ ՀԱՊԿ երկու անդամ երկրներ մասնակցել են ՀՀ-ի դեմ պատերազմի նախապատրաստությանը։

«Կարծում եմ՝ կողմերը հասկանում և ընդունում են, որ նոր իրավիճակում պատրաստ են նոր հարաբերություններով առաջ շարժվել։ ՌԴ-ն իր կողմից որևէ պատճառ չի տալիս, որպեսզի հարաբերությունները սրվեն, և դա դրական հանգամանք է։
Միևնույն ժամանակ ՌԴ-ում վստահաբար հետևում են ներքաղաքական զարգացումներին, սակայն դրանց ևս փորձում են որևէ կարծիքով չխանգարել, չմիջամտել։ Իսկ նման զանգի դեպքում կարևոր է ինքնին զանգի փաստը, այլ ոչ թե բովանդակությունը, իսկ զանգը ցույց է տալիս ՌԴ-ի կողմից հարաբերությունները տնտեսական շեշտադրումով շարունակելու պատրաստակամությունը»,- ասաց նա։

Լուկիանովը նաև պատահական չի համարում ոչ դեսպանի ետկանչը Երևանից, ոչ էլ ՀՀ դեսպանի փոփոխությունը։

«Կողմերը, ըստ երևույթին, փորձում են հարմարվել նոր իրողություններին։ Բայց ուշադրություն դարձնեմ նաև այն հանգամանքի վրա, որ Արևմուտքը որևէ իրատեսական այլընտրանք չի առաջարկում մի շարք խնդիրներ ունեցող Հայաստանին»,- ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular