ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


27-ամյա երիտասարդը տարիներ շարունակ «Telegram»-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ է զբաղվել

ԻՐԱՎՈՒՆՔ

Քննչական կոմիտեից տեղեկացնում են․

«Պարզվել են 2017-2023 թվականների ընթացքում «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքի հանգամանքները։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևանի 27–ամյա բնակիչը 2017-2023 թվականների ընթացքում «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված «B․․․․» անվանմամբ առցանց խանութ-հարթակի միջոցով, ինչպես նաև այլ եղանակներով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապահովել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ձեռքբերումը, առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում։ Թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են և ծրագրային հավելվածի միջոցով նշվել դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները։

Այնուհետև, պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը փոխանցելու նպատակով, «B․․․» անվանումով առցանց խանութ-հարթակից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրվել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների, այդ թվում՝ 27–ամյա երիտասարդի կողմից շահագործվող հեռախոսահամարի միջոցով «Քոինբեյզ» հարթակում մտացածին՝ այլ անձի անվամբ գրանցված դրամապանակի տվյալները։ Դրանց վրա հիշյալ անձինք կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ՝ դրանք կրիպտոարժույթով փոխանակելու և առցանց խանութ-հարթակի կողմից տրամադրած կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցելու համար։ Այնուհետև փոխանցման անդորրագիրն ուղարկել են «B․․․․» անվանումով առցանց խանութ-հարթակին և ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը:

Հանցավոր գործունեությունից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով դրամապանակներին ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները հանցակիցների հանձնարարությամբ փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, բուքմեյքերական ընկերություններում բացված օգտահաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված և վերոնշյալ սխեմայով տարբեր օգտահաշիվների փոխանցված գումարը կազմել է ընդհանուր 77.761.545 ՀՀ դրամ, որը ստացվել ու տնօրինվել է 27–ամյա երիտասարդի և ինքնությունը դեռևս չպարզված վերոնշյալ անձանց կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

Երիտասարդի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Նկարագրված հանցավոր գործողություններում ներգրավված այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular