Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 31-ից հունիսի 3-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 31-ից հունիսի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 200 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 41, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, ֆիզիկական ներգործության՝ 23, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 13-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, հոգեկան ներգործության՝ 8, ինքնավնասման՝ 7, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 6, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պետական սահմանն ապօրինի հատելու ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, մարդու առևանգման, խոշտանգման, ավազակության, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հողը փչացնելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կողոպուտի, բնակարանային գողության, թմրանյութի իրրացման, ինքնիրավչության, զանգվածային անկարգություններին մասնակցելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, դատական ակտը չկատարելու, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքի, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու, գրավառունին վնաս պատճառելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ընտանեկան բռնության, սառը զենքի հայտնաբերման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, արգելանքի վերցված անձի փախուստի ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանղագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, խարդախության և դրամանենգության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: