ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այլ երկրների ներքին խնդիրներին միջամտելու փոխարեն Ադրբեջանը պետք է զբաղվի սեփական հանցանքների հետևանքներին առերեսմամբ․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում ընթացող անջատողական բողոքի ակցիաների ժամանակ խիստ հետաքրքական է եղել Ադրբեջանի դրոշի ծածանումը։ Այս մասին ասված է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարության մեջ։

«Ադրբեջանը, որ իրեն վերագրել է «անջատողականության» դեմ պայքարի դրոշակակրի դերը և ցանկացած արդարացի մեղադրանք կամ պահանջ որակում է որպես միջամտություն իր ներքին գործերին, հանկարծ սկսում է հովանավորել մեկ այլ երկրի դեմ անջատողական շարժումներ և փաստացի խառնվել այդ երկրի ներքին գործերին։ Արդյո՞ք սա է ադրբեջանական սկզբունքայնությունը, կամ ինչո՞ւ են ադրբեջանական շոշափուկները հասել օվկիանոսից այն կողմ։
 
Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ համակարգային բռնության քաղաքականության վարմանը զուգահեռ ակներև է, որ այդ երկիրն իր քայլերում չի խորշում իրականացնել ցեղասպանական ակտեր, որոնք հետևանք են այն անպատժելիության, ժամանակավրեպ արձագանքների, անբավարար ճնշման, որ ցուցաբերել է միջազգային հանրությունը նման գործողությունների նկատմամբ։

 Արդյունքում դեռևս թղթի վրա են մնում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, արմատապես ոտնահարված են Լեռնային Ղարաբաղի հայության կենսական անօտարելի իրավունքները, Լեռնային Ղարաբաղի հայկական էթնոմշակութային միջավայրը գտնվում է գոյութենական սպառնալիքի տակ, իսկ Ադրբեջանի դիրոշը միլիոնավոր նավթադոլլարների վրայով սահել է օվկիանոսի մյուս ծայրը՝ հրահրելու անջատողականություն այն երկրի դեմ, որը շարունակ բարձրաձայնել է Ադրբեջանի հանցանքների մասին։
 
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Ադրբեջանի քայքայիչ գործունեությոնը։ Այլ երկրների ներքին խնդիրներին միջամտելու փոխարեն Ադրբեջանը պետք է զբաղվի սեփական հանցանքների հետևանքներին առերեսմամբ»։ 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular