Հայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Րոպեներ առաջ հայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարները։
Իրանի Կարմիր մահիկը, լինելով Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկեր, առաջարկել է աջակցություն Լոռու մարզի աղետից տուժած քաղաքացիներին։
Բեռնատարները, ժամանելու են Երևան «Գրացիա» Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն։
Բեռնատարները Երևանում դիմավորելու են Իրանի դեսպանության և Կարմիր մահիկի ներկայացուցիչներն ու Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը»,- փոխանցում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից։