ՀԿԵ-ն առաջին անհրաժեշտության պարագաներ ու տեխնիկա է փոխադրում ջրհեղեղից տուժած աղետի գոտի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉնայած Հանրապետության հյուսիսում ջրհեղեղի հետևանքով վնասված երկաթգծի շուրջօրյա վերականգնողական աշխատանքների «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն կազմակերպում է քաղաքացիների, սննդամթերքի, առաջին անհրաժեշտության պարագաների և տեխնիկայի փոխադրումը դեպի Քարկոփ, Ճոճկան Մեծ և Փոքր Այրում բնակավայրեր։ Այդ մասին հայտնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից․
«Մեր շարժակազմով դեպի տուժված բնակավայրեր օգնություն ցուցաբերելու համար տեղափոխվել են ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ Կապան
կազմակերպության կամավորները»,- նշվում է հաղորդագրության մեջ։