ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետներ Բրեդիխինը և Գևորգյանը կանխատեսել են Փաշինյանի հրաժարականը` բողոքի ակցիաների պատճառով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կարող է կորցնել իր պաշտոնը դժգոհ քաղաքացիների բողոքի պատճառով, ովքեր դեմ են արտահայտվել սահմանամերձ գյուղերը հարևան Ադրբեջանին փոխանցելու որոշմանը։ Նման կարծիք են հայտնել կովկասյան հակամարտությունների փորձագետ Կարինե Գեւորգյանը և քաղաքագետ Անտոն Բրեդիխինը, գրում է Dni24.com-ը։ 

«Փաշինյանն իրականում իրեն անկյուն է քշել իր այնպիսի նախկին հայտարարությունների և մի շարք հակասական հրապարակային խոստումների պատճառով, որոնք նա չի կատարել»,- ընդգծել է Գևորգյանը։ Փորձագետի կարծիքով, միայն այն փաստը, որ ավելի քան 100.000 մարդ արդեն մասնակցել է երկրի մայրաքաղաք Երևանում բողոքի ցույցերին, կարող է վկայել այն մասին, որ չափազանց դժվար կլինի ճնշել գործող իշխանության դեմ հանդես եկող ընդդիմությանը։ Բացի այդ, մասնագետը հավելել է, որ Հայաստանի վարչապետը սահմանազատել է Ադրբեջանի հետ սահմանը` առանց այդ գործընթացը օրինականացնելու երկրի արդարադատության նախարարության և Հայաստանի խորհրդարանի միջոցով։ Նման քաղաքականության արդյունքում, նրա համոզմամբ, շատերը հայրենի տներից վտարվում են` այդ բնակավայրերը ադրբեջանական կողմին հանձնելու պատճառով։ 

«Համոզված եմ, որ Տավուշը, ամենայն հավանականությամբ, այդ ամենում վերջին կետը չի լինի, ապագայում պետք է ակնկալել այլ զիջումներ որոշակի տարածքների հարցում հօգուտ ոչ միայն Ադրբեջանի, այլ հնարավոր է նաև Թուրքիայի», - հավելել է Բրեդիխինը։

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում հանրահավաքների ժամանակ կարող է տեղի ունենալ, այսպես կոչված, «հակագունավոր» հեղափոխություն, և Փաշինյանը ստիպված կլինի ենթարկվել ժողովրդի կամքին, հատկապես հաշվի առնելով այն, որ դա միակ լուծումն է, որը երաշխավորում է հայկական պետության անկախությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular