ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 26-ի ջրհեղեղից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Արճիշ, Այրում, Հաղթանակ, Դեբեդավան, Կողբ և Բագրատաշեն բնակավայրերի բնակիչներից ստացվել է վնասի վերաբերյալ 260 դիմում: Ընդհանուր առմամբ՝ վնասվել են 40 շենք-շինություններ, հեղեղվել և ոչնչացվել են 108,5 հեկտար մակերեսով այգիներ ու պարտեզներ, անկել են բազմաթիվ ընտանի կենդանիներ ու թռչուններ, ոչնչացել են շատ մեղվափեթակներ:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

«Ստեղծել ենք արտակարգ իրավիճակների հանձնաժողով, որը բացի համայնքապետարանի ու վարչական այլ միավորների ղեկավարներից, մարզպետի աշխատակազմից, նաև ընդգրկել է փրկարար ծառայության ներկայացուցիչներին: Վնասված քառասուն շենք-շինություններից տասներկուսը բնակարաններ են, որոնք ամբողջությամբ ջրալցվել են: Դեռ վաղ է ամբողջական վնասի չափը որոշել, քանի որ շարունակվում է բնակիչների դիմումների ընդունման գործընթացը: Դիմումների քանակը դեռ կավելանա, քանի որ կան տարածքներ, որտեղ առայժմ հասանելիության խնդիր կա: Հաշվարկները կսկսենք երկուշաբթի օրվանից»,- ասաց Աղաբաբյանը:

Նա տեղեկացրեց, որ ջրհեղեղի հետևանքների վերացման գործում իրենց միացել են 35 կամավորներ, և հավելեց, որ կարևոր աշխատանքներ են իրականացրել նաև փրկարար ծառայության աշխատակիցները: Համայնքապետը նշեց, որ իրենք այժմ տեղի ռեսուրսներով փորձում են համապատասխան տեխնիկայի ներգրավմամբ մի քանի օրվա ընթացքում վերացնել աղետի հետևանքները: Նա ընդգծեց, որ տեխնիկայի առումով ռեսուրսները բավարար են և տեղեկացրեց, որ Դեբեդ գետի ավազանն ընդգրկող իրենց համայնքի տարածքում վնասվել են երկու կամուրջներ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն, ինչպես նաև մեկ հետիոտնային կամուրջ: Ավտոմոբիլային ճանապարհները բարեբախտաբար լրջորեն չեն վնասվել, պարզապես կա հենապատերն ամրացնելու խնդիր: Հաշվարկները հետագայում կներկայացվեն կառավարությանը: 

Աղաբաբյանի խոսքով՝ առաջնահերթ պետք է լուծվի վնասված բնակարանների խնդիրը: Գույքային վերականգնման հարցով համայնքապետարանը դիմել է նաև «Կարմիր խաչին» ու միջազգային կառույցներին: Խոսելով ջրհեղեղից տուժած համայնքի բնակավայրերում ստեղծված սանիտարահիգիենիկ վիճակի մասին, Աղաբաբյանն ընդգծեց, որ իրավիճակը վերահսկելի է: 

«Այդ առումով ռիսկեր և վարակային վտանգներ չկան»,- եզրափակեց Նայեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular