Երկու սարկավագի գողացել էին վերևից, կանգնած էին մարդիկ. Բագրատ Սրբազան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇարժման բովանդակության հետ բացարձակ կապ չունի:
Գյումրիում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածին ու ձերբակալված քաղաքացիներին։
«Երեխա են ծեծում, ձերբակալվել է գյուղատնտեսության նախկին նախարարը, բժիշկ, սարկավագներին երկուսին էլ գողացել էին վերևից, կանգնած էին մարդիկ։
Իրենք իրենց դասավորում են, անում են, ձևակերպում են։ Շենք գրավելու մասին ո՞վ է խոսում։ Մենք պայմաններ էինք դրել։
Սադրանքն էլ են իրենք անում, ներդրված մարդկանց էլ են իրենք բերում։
Այդ մարդկանց ծեծելու, գլուխները ջարդելու համար ո՞վ է պատասխան տալու։ Նայում են երեսիդ ու ոտքով հարվածում»։