ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ու ՄԱԿ-ը հաստատել են ռուսական հացահատիկի արտահանման ապահովման կարևորությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպենը և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը հաստատել են ռուսական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ապահովման կարևորությունը:

Այս մասին հայտնել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցչությունն իր «Տելեգրամ» ալիքում։

«Կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային պարենային անվտանգության ոլորտում առկա իրավիճակի շուրջ՝ շեշտը դնելով համաշխարհային շուկաներ ռուսական գյուղմթերքի անխոչընդոտ մուտքի խնդրի վրա։ Հաշվի առնելով նաև հացահատիկի և պարարտանյութերի համաշխարհային արտահանման մեջ Ռուսաստանի հիմնական բաժինը՝ երկու կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու Ռուսաստան-ՄԱԿ համապատասխան հուշագրի կատարումը»,- ասված է հայտարարության մեջ։

Կողմերի հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 31-ին՝ Ժնևում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular