ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիսուն տարի անց կարող է Ուկրաինա չլինել. Կարլսոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն դավաճանեց Կիևին, արդյունքում 50 տարի հետո Ուկրաինայից կարող է ոչինչ չմնալ։ Այսպիսի կարծիք է հայտնել է ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնը՝ զրուցելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդու հետ։ «Նրանք արդեն վաճառում են հողերը Ուկրաինայում օտարերկրյա ներդրողներին, նրանք Ուկրաինան կլցնեն երրորդ աշխարհից եկած միգրանտներով, և Ուկրաինան 50 տարի հետո կդադարի գոյություն ունենալ։  Ոչ մի երկիր չի դավաճանել նրանց այնպես, ինչպես մենք դավաճանեցինք», - ասել է նա: Թրամփ կրտսերն ասել է, որ չի հասկանում, թե ինչ է հասկանում Վաշինգտոնը «Ուկրաինայում հաղթանակ» ասելով։

«Ոչ ոք չի բացատրում, թե ինչ է նշանակում հաղթանակ Ուկրաինայում [ամերիկյան ներկայիս վարչակազմի համար: Ի՞նչ է դա նշանակում: Մենք խոսում ենք ուկրաինացիների և ռուսների մահվան մասին, քանի դեռ նրանք բոլորը չեն ոչնչացվել»,-ընդգծել է նախկին նախագահի որդին:

Կարլսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկյան արտաքին քաղաքական կառույցը վերջին 20 տարիների ընթացքում մտածում է Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության հնարավորության մասին։ Լրագրողը կարծում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարելի է համարել Վաշինգտոնի վերջին փորձը՝ դրսում իր ուժը ցուցադրելու, որը ձախողվեց։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular