ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն սպառնում է՝ Հայաստանի համար անախորժությունները նոր են սկսվելու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օկուպացված Իվանյանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աղմկահարույց հայտարարությունները, ըստ որի՝ Հայաստանը պետք է ճանաչի «Խոջալուի ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի դրա համար», դարձել են այդ երկրի մասմեդիայի եւ ոչ միայն՝ թիվ մեկ քննարկման առարկան: 


Պետության ղեկավարի խոսքն Ադրբեջանում որակել են որպես ծրագրային մեսիջ, որը փոխում է քաղաքական շեշտադրումները Հայաստանի նկատմամբ՝ գրում է ադրբեջանական Մինվալ.ազ-ը: Հոդվածագիրը նկատում է, որ Ալիեւը «Խոջալուի ցեղասպանության համար պատասխանատվություն պահանջեց ոչ թե այդ ժամանակվա առանձին դաշտային հրամանատարներից՝ Սերժ Սարգսյանից մինչեւ Սեյրան Օհանյան եւ Զարվիգորով, այլ ավելի շուտ Հայաստանից՝ որպես պետության, այսինքն՝ պետական պատասխանատվություն ակնկալեց»: Իսկ ի՞նչ է սա նշանակում, այսինքն՝ Ալիեւը ներողություն է խնդրում Նիկոլ Փաշինյանից, որքան էլ ադրբեջանցի վերլուծաբանները լղոզեն Ապշերոնի սուլթանի բարբաջանքները: 

Հայաստանի՝ իբրեւ պետության, պատասխանատվությունն ակնկալելը, ըստ նույն հրապարակման, ենթադրում է արձագանքի բոլորովին այլ մակարդակ։ «Ի տարբերություն առասպելական «1915 թվականի ցեղասպանության»՝ Խոջալուի ջարդը տեղի ունեցավ համապատասխան միջազգային փաստաթղթերի, այդ թվում՝ Ցեղասպանության կանխարգելման եւ պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունումից հետո: Վերջապես, դարձյալ ի տարբերություն ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների, այստեղ ողջ են ե՛ւ վկաները, ե՛ւ մեղադրյալները։ Ավելին, նրանցից մի քանիսը, ինչպես Ջոնիկ Թեւոսյանը կամ Վագիֆ Խաչատրյանը, արդեն գտնվում են ադրբեջանական արդարադատության ձեռքում։ Նրանք ոչ միայն լաց են լինում մենախցերում, այլեւ վկայություն են տալիս, այդ թվում՝ իրենց նախկին «շեֆերը», որոնք եւս Բաքվի բանտերում են»,- հայատյացության մեծ չափաբաժնով գրում է Մինվալ.ազը։ Հոդվածագրի պնդմամբ՝ «երբ նորաոճ են դարձել քաղաքական խոսակցություններն այն մասին, թե Հայաստանում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մյուս համախոհների, իշխանության գլխին է հայտնվել «խաղաղության կուսակցությունը», պետք է հիշեցնել, որ Խոջալուի ցեղասպանությունը տեղի է ունեցել հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, որն ամենեւին էլ «խաղաղության աղավնի» չէ, այլ պատերազմական հանցագործ»։

Ադրբեջանական վերլուծաբանները, բորբոքելով երեւակայությունը, ավելի հեռուն են գնացել եւ ենթադրել, որ «նման պետական պատասխանատվությունը ենթադրում է նաեւ դատական պատերազմի այլ գործիքների օգտագործում՝ միջազգային դատարաններում հայցերից մինչեւ խուզարկության օրդեր»: Բաքվի նման գործողություններն իրենց արդյունավետությունն են ցույց տվել սկանդալային բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով, հիշեցրել են ազերի փորձագետները՝ ակնարկելով ժամանակին Լապշինին Ադրբեջանում ձերբակալելու փաստը:

«Առավել պարզ է, որ այժմ Ադրբեջանը նոր մակարդակի վրա է դնում Հայաստանի պատասխանատվության հարցը։ Նախ՝ Ղարաբաղի ազատագրումը, անկեղծ ասած, էապես ամրապնդել է մեր երկրի դիվանագիտական դիրքերը։ Եվ երկրորդ․ նախկինում օկուպացված, այժմ ազատագրված հողերում հայ ագրեսորների զոհ դարձած խաղաղ բնակիչների զանգվածային գերեզմանների հայտնաբերումը նույնպես կատարված հանցագործությունների «իրեղեն ապացույց» է»,-շարունակելով Հայաստանի նկատմամբ զրպարտության ու սպառնալիքի շարանը՝ նշել է ադրբեջանցի քաղաքագետ, վերլուծաբան Նուրանին: Նրա խոսքով, Ալիեւի այս հայտարարությունների մասով ՀՀ իշխանությունում քար լռություն է՝ ՀՀ վարչապետից մինչեւ երկրի ԱԳՆ, գլխավոր դատախազություն եւ այլ կոմպետենտ ինստանցիաներ:

«Երեւանը պարզապես վախենում է խոստովանել, որ այժմ պետք է նախապատրաստվել դատական գործերի, խուզարկության եւ դատավարությունների։ Եվ, ըստ երեւույթին, արդեն սկսում են հասկանալ՝ պատերազմում պարտությամբ Հայաստանի համար նոր են սկսվում անախորժությունները»,- եզրափակել է Նուրանին: 
Մի բան պարզ է, որ լռելը, չնկատելու տալը վատ մարտավարություն է, եւ այն մեր հակառակորդների կողմից ընկալվում է որպես հայերի հնազանդության, իր ճակատագրի հետ հաշտվելու նշան։ Պարզ է, որ ամեն մի քաղաքագետի չի կարող ԱԳ նախարարը կամ վարչապետը պատասխանել, բայց համարժեք խողովակները պետք է արձագանքեն այս բարբաջանքներին։ Մինչդեռ մեր «համարժեք» խողովակները՝ իշխանական ՀԿ-ներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրատվամիջոցներ, մի բանով են զբաղված՝ վարչապետի եւ ՔՊ-ական իշխանության պաշտպանությամբ՝ իրենցից դժգոհ ժողովրդից ու ընդդիմությունից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular