ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակը՝ աղետի գnտnւմ

ՖՈՏՈ

Տարերային էպիկենտրոն համարվող Ալավերդի քաղաքում արդեն 1 շաբաթ նույն իրավիճակը և իրարանցումն են։ Բնակիչները շարունակում են մաքրել, միաժամանակ ցեխ ու ջրի մեջ փնտրել իրենց ունեցվածքը։ Ցավոք, դրանք արդյունք չեն տալիս։

«Ամբողջ գույքը մնացել է ջրի տակ։ Ամեն ինչ կատարվեց վայրկյանների ընթացքում, մենք հասցրեցինք միայն մեզ փրկել։ Նույնիսկ անձնագրերն ու փաստաթղթերը չհասցրեցինք մեզ հետ վերցնել։ Քնած էինք։ Մեր երկրորդ ու երրորդ հարկերի տղաները չլինեին, հիմա ջրահեղձ էինք եղել։ Իրենք են կացնով դուռը ջարդել, մեզ տարհանել վերևի հարկեր»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է տիկին Կարինեն։

Ալավերդի քաղաքի 53-ամյա տղամարդը պատմում է, որ արդեն մեկ շաբաթ քուն ու դադար չունի։ Հագուստ ու կոշիկ անգամ չունի, եղածը տվել են վերևի հարկի հարևանները։ 

«Պառկած էինք, մեկ էլ ուժեղ ճռռոց լսեցի, կամուրջն էր քանդվել, դա ինձ համար նախազգուշացում էր։ Վեր կացա, ոտքերս հայտնվեցին ջրի մեջ։ Դեբեդի ջրերը արդեն մեր տուն էին հասել։ Գոռացի, սաղին վեր կացրի քնից ու դուրս եկանք։ Մի քանի րոպե հետո արդեն անհնար էր ներս մտնել։ 50 տարվա տունս մի քանի վայրկյանի ընթացքում քանդվեց»,- արտասվում է նա։

«Աղետի գոտում այս պահին մեկս մյուսին քաջալերում ենք` «սա էլ կանցնի»։ Բայց երբ տեսնում ենք իրականությունը, հասկանում ենք, որ երկար ժամանակ է պետք գալու, մինչև հոգեպես ու ֆիզիկապես վերականգնվենք։ Երեկ, օրինակ, հուղարկավորություն էր. Դագաղը ճոպանով են տեղափոխել, շատերը հանգուցյալի հարազատներին չայցելեցին, անհնար էր»,- ասաց կամավոր երիտասարդներից մեկը։

Աղետի գոտում վնասներն ահռելի մեծ են, նույնիսկ դժվար հաշվելի։ Մոտ 2 մետր բարձրացած ջուրը քշել-տարել է ամեն ինչ, իսկ փոխհատուցման մասին առայժմ որևէ խոստում չկա։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular