ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնարկն ակնհայտ է, Փաշինյանը ՀԱՊԿ երկու երկրների մեղադրել է Ղարաբաղում պատերազմ նախապատրաստելու մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղեկություններ ունի իր երկրի դեմ «ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկրների  ռազմական նախապատրաստական աշխատանքներին ակտիվ մասնակցության մասին»։

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը, գրում է infox.ru-ն։ Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, բացի Հայաստանից, ներառում է Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

«Այդ պետությունները մեզ օգնելու ձև են ընդունել, բայց ուզում եմ ընդգծել, որ այդ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի հետ կապ չուներ։ Հիմնական դրդապատճառը ցանկությունն էր ապահովել, որ Հայաստանը դառնա ոչինչ»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասել է Փաշինյանը։

Այսինքն նա կարծում է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների հիմնական նպատակը եղել է «Հայաստանի ոչնչացումը»։

Փաշինյանը բազմիցս է քննադատություն հնչեցրել ՀԱՊԿ-ի հասցեին այն պատճառով, որ կազմակերպությունը չի օգնել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ժամանակ։ 
Սյունակագիր Անատոլի Նեսմիյանը կարծում է, որ Փաշինյանն իր մեղադրանքներում նկատի ունի Ռուսաստանն ու Բելառուսը։ Ավելին, Հայաստանի վարչապետը հակված չէ իր երկրի նկատմամբ թշնամանքը տարբերակել «ցուցադրական չեզոքությունից», քանի որ դա համարում է Ադրբեջանին օգնություն ցուցաբերել։
Փաստորեն, Հայաստանի պարտությունը ղարաբաղյան հակամարտությունում հենց Փաշինյանի համար հանգամանքների չափազանց հաջող զուգադիպություն էր, որը թույլ տվեց նրան վերջնականապես հաղթել ընդդիմությանը և իրեն հակադրվող այսպես կոչված «ղարաբաղյան կլանին», նշել է Նեսմիյանը:

Այսպիսով, հենց բուն Փաշինյանը շահեց Հայաստանի պարտությունից արձանագրելով այդ փաստը միջազգային փաստաթղթերում, և այժմ շարունակում է կառուցել իր քաղաքականությունն օգտագործելով պարտությունը հաջորդ քայլերի համար։

«Հայաստանը հնարավորինս արագ հեռանում է ռուսական ազդեցության գոտուց, բայց առանց շատ հեռու գնալու, քանի որ հարաբերությունների չափազանց կտրուկ խզումը  ոչ մի լավ բանի չի բերի: Մանավանդ որ նպատակը ոչ թե ընդհանրապես խզելն է, այլ նոր հավասարակշռություն ստեղծելը, որտեղ չկա միանշանակ կողմնորոշում դեպի որևէ մեկ ուժային կենտրոն, փորձ է արվելու խաղալ տարածաշրջանային տարբեր խաղացողների հակասությունների վրա»,- իր մտքերով է կիսվել փորձագետը։

Նիկոլ Փաշինյանն իր նորացված քաղաքական կուրսում ակնհայտորեն հենվում է Ռուսաստանի հետ ասոցացված բոլոր կառույցներից հեռանալու վրա։ Դա գործնականում գաղտնի չէ։ Կրեմլի տեսանկյունից նման քաղաքականությունը, բնականաբար, ընկալվում է որպես թշնամական։ Այնուամենայնիվ, իրադարձությունների այդ վեկտորը փոխելու տեսանելի գործիքներ չկան:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular