ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման թափ հավաքելու հետ մեկտեղ ինտենսիվացել են թուրք-ադրբեջանական աջակցությունները Հայաստանի այս պահի իշխանություններին: Իհարկե, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական ու թուրքական շրջանակները Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը սատարող, աջակցող հայտարարություններ են շրջանառում: Կարելի է ասել, որ 2020-ի կապիտուլ յացիայից հետո դա պարբերական բնույթ է կրում: Ոչ պակաս բնութագրական է, որ, օրինակ՝ 2021-ի փետրվարին, երբ Հայաստանի ԶՈՒ գեներալիտետը պահանջեց կառավարության հրաժարականը, առաջինն ու կայծակնային արագությամբ արձագանքողը Թուրքիայն ղեկավարությունը եղավ՝ հայտարարելով, թե անթույլատրելի է Հայաստանում ռազմական հեղաշրջումը: Բայց այն, ինչ կատարվում ու դիտարկվում է վերջին շրջանում, իսկապես հատկանշական է և բնութագրական:

Փաստորեն, քպականներից ու իրենց մի քանի սատելիտներից և «ֆեյք»-ֆաբրիկաներից բացի, Նիկոլ Փաշինյանի երերացող իշխանությանն աջակցելու են նետվել ադրբեջանական ու թուրքական քարոզիչներն ու ոչ միայն քարոզիչները: Այդ հետաքրքրական հանգամանքները, բնականաբար, գրավել են փորձագետների ուշադրությունն ու աննկատ չեն մնացել: Այդ շարքից կարելի է առանձնացնել թուրքական, նաև ադրբեջանական քարոզչաքաղաքական դաշտերի անցուդարձին մասնագիտորեն հետևող թուրքագետ Վարուժան Գեղամյանի դիտարկումներն ու արձանագրումները: Մասնավորաբար, նա տեղեկացնում է, որ «Սրբազան պայքարի» մեկնարկից հետո Թուրքիայում այնքան են անհանգստացած Հայաստանի դե-ֆակտո վարչապետի ճատակագրով, որ քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները վերջին օրերին հանդես են գալիս Փաշինյանին աջակցող հայտարարություններով:

Վարուժան Գեղամյանը ուշադրություն է հրավիրում բավականին խոսուն փաստի վրա. Թուրքիայում գործող ամենահայտնի ու մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ներից մեկի գլխավոր խմբագիր և հայտնի լրագրող Նևզաթ Չիչեքը նախօրեին իր հարցազրույցում ասել է. «Շատ անկեղծ լինեմ… Հայաստանի ղեկավարին (նկատի ունի՝ Փաշինյանին) պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը (Թուրքիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը)»: Փորձագետը նշում է, որ այս օրերին Հայաստանում ծավալվող պայքարին դեմ են արտահայտվում նաև Ադրբեջանում, որտեղից ևս առաջարկում են Փաշինյանին աջակցելու համար զորքեր ուղարկել Հայաստան։ «Այնքան է իրավիճակը փոխվել, որ Թուրքիայի անվտանգության նիստի գլխավոր թեմաներից մեկը եղել է մեր Սրբազան պայքարը, իսկ Ալիևը հայտարարել է, որ իրենք ուշի ուշով հետևում են պայքարի ընթացքին»,գրում է Գեղամյանը: Բայց հարցը միայն «առաջին շարքի» քարոզիչները չեն: Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ծավալվող ազգային ու համաժողովրդական պայքարը լրջորեն անհանգստացրել է թշնամի ու ցեղասպանական ոճրագործ Թուրքիայի ու հակահայությունը որպես պետական գաղափարախոսության հիմք կիրառող Ադրբեջանի ղեկավարներին: Ուղղակիորեն: Դրա ակներև վկայությունն է նրանց վերջին շրջանի մի քանի հայտարարությունները, որոնք ուղղակի աջակցություն են Նիկոլ Փաշինյանին:

Ի՞նչ է կատարվում: Մեծ հաշվով, թշնամին, արդեն անգամ առաջին դեմքերի մակարդակով, բացահայտորեն աջակցում է... Հայաստանի իշխանություն համարվող Նիկոլ Փաշինյանին, խրախուսում է նրան, գովաբանում: Սա ինքնին ցուցիչ է: Բայց ամենից կարևորը, կարծում ենք, այն է, որ այս օրերին ծավալվող «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն ու այդ շարժումով հարուցված ազգային ինքնագիտակցության ու ազգային արժանապատվության որոշակի զարթոնքը լրջորեն անհանգստացրել են Ադրբեջանին ու Թուրքիային: Թշնամին հասկացել ու տեսել է այն վտանգը, որ սպառնում է իրենց հանձնարարությունները կախգլուխ կատարող Փաշինյանի իշխանությանը: Սա՛ է հիմնականը: Ամեն ինչ չափազանց պարզ է ու ակնհայտ. Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարությունն իրապես անհանգստացած է, որ կարող է զրկվել իրենց համար «ոսկե ձվեր ածող» իշխանությունից՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի: Նրանք, բնականաբար, հասկանում են, որ Փաշինյանի թուրք-ադրբեջանական խոփը այս անգամ հայկական ապառաժի է առել ու կարող է, պատկերավոր ասած, կոտրվել:

Թշնամիները, հասկանալի է, չեն ցանկանում կորցնել այսպիսի նվերը Հայաստանում՝ ի դեմս իրենց պահանջները լուռումունջ կատարող Նիկոլ Փաշինյանի: Իսկ թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այսքան հետևողական կատարում նրանց ցանկությունները, արդեն այլ հարց է: Գլխավորը հիմա այն է, թե որքան շատ են Հայաստանի քաղաքացիները ցանկանում պետություն ունենալ, այլ ոչ թե վերածվել թուրք-ադրբեջանական քմահաճույքներն սպասարկողի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular