ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի գործով նախաքննությունը մոտենում է ավարտական փուլին․ ՔԿ նախագահ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10–ամյակի առթիվ ՀՀ Սյունիքի մարզում կազմակերպված հոբելյանական միջոցառումները շարունակվել են։

Դրա շրջանակներում ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ ՔԿ  զինվորական քննչական գլխավոր վարչության և կայազորային քննչական բաժինների ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Քաջարան քաղաք, որտեղ, նախ եղբայրական գերեզմանում հարգանքի տուրք է մատուցվել իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը զոհաբերած հերոս նահատակների շիրիմներին։

Այնուհետև Քաջարանի մշակույթի տան դահլիճում կայացել է ՀՀ քննչական կոմիտեի 10–ամյակին նվիրված արտագնա հանդիսավոր նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ Սյունիքի մարզպետը, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Հատուկ բանակային կորպուսի հրամանատարը, գործընկեր իրավապահ մարմինների՝ Դատախազության, ԱԱԾ–ի, ՆԳՆ ոստիկանության, ՊՆ ռազմական ոստիկանության մարզային ստորաբաժանումների ղեկավարները, Քաջարան համայնքի ղեկավարը։

Նիստի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին և ներկաներին շնորհավորելով Կոմիտեի կազմավորման 10–ամյակի կապակցությամբ՝ Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է Կոմիտեի ձևավորման պատմաքաղաքական նախադրյալները և հետապնդած նպատակները։

Կոմիտեի նախագահն արժևորել է հատկապես զինված ուժերում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերին սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրան հաջորդած ագրեսիայի դեպքերի քննության հարցում ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչության ունեցած ահռելի և անուրանալի ներդրումը՝ փաստելով դրանք կոնկրետ որակական ցուցանիշների վկայակոչմամբ։

«Այսօր կարող ենք արձանագրել, որ իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքներով, բոլոր ուղղություններով, պարզվել են ծավալված մարտական գործողությունների հիմնական փաստական և արարքներին իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ բոլոր էական հանգամանքները, և նախաքննությունը մոտենում է ավարտական փուլին»,–իր ելույթում նշել է Արգիշտի Քյարամյանը:

ՀՀ ՔԿ նախագահը նաև անդրադարձել է համակարգի զարգացման ու հզորացման ուղղությամբ Կոմիտեի ղեկավարության կողմից վարվող քաղաքականությանն ու ակնկալիքներին՝ նշելով, որ հետևողական աշխատանք է տարվում՝ համակարգի նախաքննական լիազորություններ իրականացնող բոլոր մարմիններում նախաքննության կազմակերպման և իրականացման սկզբունքները, նախաքննության պլանավորման մեթոդներն ու ձևերը միասնականացնելու, քննչական ստորաբաժանումների կենտրոնացված ղեկավարումն ուժեղացնելու, Կոմիտեի կառուցվածքը կատարելագործելու և քննչական մարմինների գործունեության համակարգման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Շնորհավորական խոսքով հանդես է եկել նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳ վարչության պետ Արման Ասլանյանը։ Նա անդրադարձել է ՔԿ ԶՔԳ վարչության գործունեությանը, զինված ուժերի ստորաբաժանումների հետ համագործակցության արդյունավետությանը՝ ընդգծելով, որ վարչությունը միշտ կանգնած է զինված ուժերի կողքին՝ ներքին կարգապահության և դրանով իսկ մարտունակության ամրապնդմանը նպաստելու ճանապարհին։

Կոմիտեի հոբելյանի առթիվ շնորհավորական ելույթներ են ունեցել նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ԶՈՒ հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

Հանդիսավոր նիստի ընթացքում, ՀՀ քննչական կոմիտեի 10–ամյակի կապակցությամբ, ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը համագործակցության և արդյունավետ գործունեության, բարեխիղճ ծառայության համար տարբեր պարգևների է արժանացրել ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյուզալյանին, ՀՀ ԶՈՒ մի շարք սպաների և զինծառայողների։  

Տոնական միջոցառումները համերգային գեղեցիկ կատարումներով եզրափակել են Քաջարանի մշակույթի տան սաները։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular