ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազшվթման հերթական դրսևորում. դիմելու ենք դատախազություն. «Ապրելու երկիր» կուսակցություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ապրելու երկիր» կուսակցություն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Ապրելու երկիր» խմբակցությունը դեռևս մայիսի 21-ին նախաձեռնել էր համայնքի ղեկավարի անվստահության և Վալոդյա Գրիգորյանին համայնքի ղեկավար ընտրելու գործընթաց, որին իր ստորագրությամբ միացել էր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը։

Նույն օրը համայնքի ղեկավարի հրաժարականի արդյունքում այսօր տեղի ունեցավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը «որոշել է» ընտրել ՔՊ թեկնածուին։

Մեր ունեցած տեղեկություններով՝ Երիցյանի և իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվել են ճնշումներ իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից։

Առաջիկայում դիմելու ենք դատախազություն մեզ հայտնի փաստերի հիման վրա քրեական գործ հարուցելու մասով»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Փարաքար համայնքի ավագանու քվեարկությամբ համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular