ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անվճար կրթություն և դյուրակիր համակարգիչներ. Ինչպես է Ադրբեջանը համոզում ուսանողներին սովորել Լեռնային Ղարաբաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում նոր համալսարան է կառուցում, որտեղ հնարավոր կլինի բարձրագույն կրթություն ստանալ անվճար։ Համալսարանն ունի նոր լսարաններ, հանրակացարաններ և բոլոր ժամանակակից հարմարություններն ապրելու համար: Սակայն մարդիկ չեն շտապում տեղափոխվել այն տարածաշրջան, որտեղից վերջերս փախել են էթնիկ հայերը, գրում է azattyq.org-ը:

Հարմարավետ բնակելի սրահներ՝ խնամված սիզամարգերով և լեռների տեսարաններով: Նորակառույց շենքերում ժամանակակից դասասենյակներ, որտեղ կդասավանդեն հանրապետության լավագույն դասախոսները։ Եվ այս ամենը անվճար է: Բայց կա մեկ «բայց»՝ համալսարանը գտնվում է Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը։

Եվ հիմա Ադրբեջանին պետք է 1200 ուսանող հրապուրի այդ համալսարան։ Այն գտնվում է շրջանի մայրաքաղաք Խանքենդիում, որը հայկական տիրապետության տակ կոչվել է Ստեփանակերտ։ Նախագահ Իլհամ Ալիևը փետրվարին գրեթե վեց միլիոն դոլարին համարժեք գումար է հատկացրել Ղարաբաղի համալսարանի կառուցման համար։

Բաքուն վերահսկում է Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերից, երբ նրա զինված ուժերը կայծակնային գրոհ սկսեցին վերահսկողության տակ վերցնելու այն տարածքը, որտեղ էթնիկ հայերը փաստացի անկախություն էին վայելում 1990-ականների կեսերից: Սեպտեմբերյան հարձակումից օրերի ընթացքում մոտ 100 հազար էթնիկ հայեր (գրեթե ողջ բնակչությունը) փախավ Հայաստան։ Վերահսկողություն հաստատելուց ի վեր Ադրբեջանը մեղադրվում է հայկական քաղաքների, կրոնական ու մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացման մեջ։

Դատարկ օդանավակայաններ, ամայի քաղաքներ ու գյուղեր, դրանք Ադրբեջանի կողմից գրավված հողերն են: Գրեթե բոլոր հայերը հեռացել են Ստեփանակերտից, ուստի այսօրվա Խանքենդին կոչվել է ուրվական քաղաք։ Փորձելով քաղաքը վերաբնակեցնելու ուղիներ գտնել Ալիևը 2023 թվականի նոյեմբերին հրամանագիր է ստորագրել Ղարաբաղի համալսարանի ստեղծման մասին, ռեկտոր է նշանակվել Շահին Բայրամովը։ Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը վերջերս հայտնել է, որ ներկայումս իրականացվում են ենթակառուցվածքային աշխատանքներ, մոտակա ամիսներին նախատեսվում է ավարտել դասասենյակների, հանրակացարանների և այլ շենքերի շինարարությունը: Գալիք ուսումնական տարում Ղարաբաղի համալսարանը ծրագրում է դռները բացել ուսանողների առաջ այս աշնանը։ Պաշտոնյաներն ընդգծում են, որ բուհում ամեն ինչ անվճար է լինելու՝ ուսման վարձը, սենյակն ու սնունդը, նաև յուրաքանչյուր ուսանողի կտրվի նոութբուք։ նշենք, որ Ադրբեջանում բուհերի մոտ կեսում ուսման վարձ է գանձում։

Գիտության և կրթության նախարարությունը նախատեսում է ի սկզբանե նոր համալսարանում առաջարկել ուսման ութ ուղղություն՝ ներառյալ ճարտարագիտությունը, տնտեսագիտությունը և զբոսաշրջությունը: Գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևի խոսքով, նպատակն այն է, որ համալսարանում սովորեն 1200 ուսանող։

Կրթության ոլորտի փորձագետ Ֆարիդ Իմանովը կարծում է, որ հաջողության հասնելու համար համալսարանը պետք է առաջարկի «ավելի խոստումնալից մասնագիտություններ», ներառյալ համակարգչային գիտությունը և արհեստական ​​ինտելեկտի զարգացումը: «Նման մասնագիտությունների դեպքում ավելի հեշտ է աշխատանք գտնելը», - նշել է Իմանովը։

Բաքուն և Երևանը ներկայումս բանակցություններ են վարում, և ակնկալվում է, որ վերջնական խաղաղության համաձայնագիր կկնքվի երկու երկրների միջև։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը հետևում են բանակցությունների ընթացքին և ամեն կերպ աջակցում են նրանց։ Բանակցությունները հեշտ չեն եղել, քանի որ Հայաստանի վերջին որոշումը՝ մի քանի լքված բնակավայրեր Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ, բողոքի ցույցեր և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչեր է առաջացրել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular