Առանց արտաքին nւժերի աջակցության շարժումը կարող է հաջողել. Սերժ Սարգսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՇարժման հաղթանակի բանաձևը փողոցային ճնշումն է:
Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Փողոցային ճնշումից բացի ուրիշ բանաձև չկա: Ես տեսնում եմ, որ Բագրատ Սրբազանը բավական հաստատակամ է»,- նշեց Սերժ Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ առանց արտաքին ուժերի աջակցության շարժումը կարող է հաջողել:
«Չկանխատեսենք՝ հաջողություն կգրանցվի՞, թե՝ ոչ, բայց չեմ կարծում, որ դեպի նվազում է գնում։ Եթե հնարավոր չէ կանխել, ապա ի՞նչ եք առաջարկում՝ ընդհանրապես չպայքարե՞լ։
Պայքարը նրա համար է, որ բռնեն ստորագրողների ձեռքը, այլ տարբերակ ես չեմ տեսնում»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ խոսելով շարժման արդյունքների մասին կանխատեսումների վերաբերյալ դիտարկմանն առ այն, որ Կիրանցում ինչ որոշել են իշխանությունները և այդպես էլ արել են: