Բագրատ Սրբազանն ասել է, որ ինքն է թեկնածու, ուրեմն մենք իրեն ենք աջակցում. Սերժ Սարգսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱսել եմ, և հիմա էլ ասում եմ, այո՛, ոչ միայն ես, այլև մեր կուսակցությունը և համակիրներն աջակցում են այն թեկնածուին, ում առաջադրել է Բագրատ Սրբազանը:
Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ինքն ասել է, որ ինքն է թեկնածու, ուրեմն, մենք իրեն ենք աջակցում»,- ասաց նա։
Սերժ Սարգսյանն անդրադարձավ սահմանադրական արգելքին, որ երկքաղաքացիները չեն կարող պաշտոններ զբաղեցնել։
«Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանի 2/3-ով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ։ Այսինքն, դա ելք է, մի քիչ ավելի դժվար ելք է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց դա էլ է ելք»,-ասաց նա։