ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգիշտի Քյարամյանն այցելել է Սյունիքի մարզ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեն սկսել է իր ձևավորման 10–ամյակի հոբելյանական միջոցառումները, որոնց մեկնարկը խորհրդանշական կերպով տրվել է ՀՀ Սյունիքի մարզում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Այդ շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և կայազորային քննչական բաժինների ղեկավարության և ծառայողների մասնակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Սյունիքի մարզ է այցելել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Միջոցառումներն սկսվել են ՀՀ ՊՆ N զորամաս կատարված այցելությամբ, որտեղ ՀՀ քննչական կոմիտեի 10–ամյակի առթիվ անցկացվել են հանդիսավոր շարային ստուգատես և զինծառայողների ցուցադրական պարապմունքներ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և ԶՔԳՎ ղեկավարությունը ծաղիկներ են խոնարհել զորամասի զոհված զինծառայողների հիշատակի հուշակոթողին, ապա զորամասում հանդիպում–խորհրդակցություն է անցկացվել բանակային կորպուսի հրամանատարության և զորամասի սպայական ու ենթասպայական անձնակազմի հետ։

 Արգիշտի Քյարամյանը հետաքրքրվել է մարզի տարածաշրջանի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքներից։  Նա շնորհակալություն է հայտնել՝ հատկապես 44–օրյա պատերազմից հետո ստեղծված նոր մարտահրավերների պայմաններում հայրենիքի հարավային սահմաններն ամուր պահելու և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու հարցում բանակային կորպուսի ստորաբաժանումների կատարած անձնվեր գործունեության և ծառայության համար։ Կոմիտեի նախագահը հատկապես շեշտել է, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հիմնական նպատակը հայկական զինված ուժերում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտմանը, այդ կերպ նաև կանխարգելմանը հետամուտ լինելով բանակի ամրությանը, մարտունակությանն ու զարգացմանը նպաստելն է։ Եվ ցուցադրական ելույթների ընթացքում զինծառայողների կողմից իրենց հմտությունների ցուցադրումը փաստում է ամեն օրվա հետ հայկական բանակի պրոֆեսիոնալ կարողությունների ավելի հզորացման ակնառու միտումները։

ՀՀ ԶՈՒ հատուկ բանակային կորպուսի հրամանատար Ա.Գյոզալյանը շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի 10–ամյակի կապակցությամբ և նշել, որ ՀՀ ԶՈՒ և կայազորային քննչական բաժինների միջև ձևավորված՝  իրենց իրավասությունների շրջանակներում գործակցությունը, արձանագրվող միջադեպերին հետևող արագ քրեաիրավական արձագանքը, իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը քննիչների սրտացավ մոտեցումը կարևոր ներդրում են բանակում ներքին առողջ կանոնադրական հարաբերությունների և հանցավորության նվազման համար։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և ԶՔԳՎ ղեկավար կազմը Կապանում ծաղիկներ են խոնարհել Գարեգին Նժդեհի հուշարձանին, այցելել Վահանավանքի վանական համալիր և մասնակցել հոգևոր արարողությանը։

Միջոցառումները շարունակվում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular