ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. Փաշինյանն այնքան է հավատում իր ամենակարողությանը, որ որոշել է պայքարել Հայ եկեղեցու դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման հանրահավաքների ֆոնին ասել է, որ Հայ առաքելական եկեղեցին պատմական ժամանակներից ի վեր եղել է «ազդեցության գործակալ»։ Նրա խոսքով, հանրապետության կառավարությունն այդ հարցը կլուծի «երկու-երեք ամսում», գրում է Absatz.media-ն։

Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով Փաշինյանը որոշել է պայքարել Հայ առաքելական եկեղեցու դեմ, քանի որ հավատում էր իր ամենակարողությանը։

«Սա դեմագոգիա է։ Ո՞ւր է հայկական եկեղեցին և ո՞վ է պատահաբար իշխանության գլխին հայտնված Փաշինյանը; Եկեղեցին ունի հարուստ պատմություն, ավանդույթներ և մեծ ազդեցություն ոչ միայն հանրապետությունում, այլ նաև սփյուռքում։

Նա իրեն ամենակարող է համարում հայտարարելով, որ Հայաստանում ընդդիմություն չկա, այն անօգնական է, և իրեն հաջողվում է ճնշել բոլոր բողոքի շարժումները։ Բայց դա ժամանակավոր է»,- ասել է նա absatz.media-ին:

Հիշեցնենք նաև, որ վերջերս Փաշինյանը նաև հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկու երկրներ մասնակցել են 2020 թվականին Ղարաբաղում 44-օրյա պատերազմի նախապատրաստմանն Ադրբեջանի կողմից, սակայն այդ պետությունների անունները չի նշել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular