ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր․ ինչ է սպասվում Շուռնուխի բնակիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի աշխատակազմում քննարկում են Շուռնուխում տները կորցրած բնակիչներին դրամական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգելու հարցը։

Մայիսի սկզբին գրել էինք, որ Շուռնուխի բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, դեռ նոր տները չեն ստացել, բայց իշխանությունը դադարեցրել են վճարել նրանց ամսական դրամական օգնությունը, որը, ի թիվս այլ բաների, ծախսվում էր վարձավճարը մուծելու համար։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ 2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել խոստացված տները։

Սակայն դեռ 2021 թվականի փետրվարին ներկայիս Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որը այդ տարիներին զբաղեցնում էր Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարի և ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը, Հանրային հեռուստաընկերության եթերում խոստացել էր, որ թաղամասի կառուցումը կավարտվի մեկ տարվա ընթացքում և քանի դեռ ավարտին հասցված չէ, այդ ընտանիքները (տուն կորցրած) կստանան դրամական աջակցություն` մինչև նորամուտ։

Թաղամասի շինարարությունը անգամ 2023 թվականին չավարտվեց, սակայն ամսական 68.000 դրամ օգնությունը դադարեցվեց 2024 թվականի սկզբից։ Հաշվի առնելով Ռոբերտ Ղուկասյանի խոստումը, հետաքրքրվեցինք, թե ստեղծված իրավիճակում ինչ քայլեր է մարզպետարանը պատրաստվում անել։ Սյունիքի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ կառավարության 2021 թվականի որոշմամբ սոցիալական աջակցության տրամադրման ժամկետն էր սահմանվել մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ:

«Հաշվի առնելով խնդիրը` ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից 2024 թվականի հունվարի 17-ին գրավոր առաջարկություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` սոցիալական ապահովության ծրագրի շրջանակներում քաղաքացիներին դրամական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգելու համար»,–հայտնեցին Սյունիքի մարզպետարանից։ Բացի այդ , մարզպետարանից հայտնեցին, որ բնակելի տների կառուցման և հատկացման գործընթացը գտնվում է ավարտական փուլում:

Մյուս հարցերով մարզպետարանից առաջարկեցին դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Նախարարությունից  հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Սյունիքի մարզպետարանից ծրագրի երկարաձգման առաջարկ ստացել են, որն ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

«Միջոցառման շրջանակում սոցիալական աջակցության տրամադրման ժամկետների երկարաձգման ուղղությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմից համապատասխան հանձնարարական ստանալու դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կմշակի և սահմանված կարգով կներկայացնի ՀՀ կառավարության հաստատմանը»,- հայտնեցին նախարարությունից։

Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասը (13 տուն) անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Այդ տների փոխարեն նոր թաղամասում կառուցվող 13 տների շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021 թվականին։ Սակայն շինարարության ավարտի ժամկետն արդեն 6 անգամ պաշտոնապես հետաձգվել է։ Քաղաքաշինության կոմիտեից Sputnik Արմենիայի վերջին հարցմանը պատասխանել էին, որ նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի ապրիլին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular