ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավիճակը Հայաստանում. բողոքի ցույցեր, Առաջին ալիքի արգելափակում և եկեղեցու հետ «պատերազմ»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում անհանգիստ է, ընդդիմությունը քաղաքացիական անհնազանդություն է ցուցաբերում և պահանջում վարչապետի հրաժարականը, գրում է newizv.ru-ն։

Հայաստանում վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունենում սկսած ապրիլից, որոնց պատճառը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հետ համաձայնությունն էր։ Դժգոհ հայերին առաջնորդում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով հանրահավաքների ժամանակ կոչ է արել Փաշինյանին հրաժարական տալ։ Բացի այդ նա վարչապետի պաշտոնի թեկնածուն է։

Բայց վարչապետ Փաշինյանը, դատելով վերջին օրերի լուրերից, չի պատրաստվում այդքան հեշտությամբ հանձնվել։ Նա խոստացել է «հոգ տանել» Հայ առաքելական եկեղեցու մասին ընդգծելով, որ նրա առաջնորդների պահվածքը վտանգ է ներկայացնում հայկական արժեքների համար։ «Փորձ է արվում մեզ մեղադրել որոշակի արժեքների նկատմամբ պատշաճ վերաբերմունք չցուցաբերելու մեջ։ Կարծում եմ, որ դա ամենևին չի արտացոլում իրականությունը, քանի որ եթե որոշակի կառույցների ներսում մարդիկ իրենց գործողություններով վարկաբեկում և զրոյացնում են համազգային նշանակության ինստիտուտները, ես չեմ ասի, որ դա կառավարության գործը չէ։Դա մեր գործն է, և մենք պետք է դա անենք։ Բայց դա կաբինետի մեղքը չէ»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը:

Ըստ Yerevan Observer հեռագրային ալիքի կառավարության ղեկավարն Արդարադատության նախարարությանը հանձնարարել է պատրաստել անհրաժեշտ իրավական հիմքեր Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը կասեցնելու համար։ Դրա պատճառը լինելու է նրա գործունեության սահմանադրականության ստուգումը, որը կապված է զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպման և հասարակության ապակայունացման հետ։ Ըստ աղբյուրի ստեղծվել է Վեհափառին բռնելու խումբ, ինչպես նաև Գալստանյանին և նրա շրջապատին արգելափակող ստորաբաժանումներ։ Նրանք պատրաստ են գործել և միայն հրամանների են սպասում։

Նմանատիպ փորձեր արդեն արվել են։ Այսպես, Հայ Առաքելական եկեղեցին դատապարտել է իշխանությունների գործողությունները, որոնք ոստիկանության օգնությամբ սահմանափակել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր, որը նվիրված է Առաջին հանրապետության անկախության համար մղվող մարտերում զոհված հայերին։ Հոգևորականներին արգելել են մտնել ու աղոթք անել հուշարձանի դիմաց։

«Փաշինյանը, իհարկե, կմնա պատմության մեջ: Նա արդարադատության նախարարությանը հանձնարարել է «իրավական հիմք նախապատրաստել» Հայ Առաքելական եկեղեցու՝ հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկի գործունեությունը կասեցնելու համար։ Եթե ​​դա տեղի ունենա, ապա Փաշինյանը հայոց պատմության մեջ կմնա ինչ-որ տեղ Եզդեգերդ Երկրորդի կողքին, ով փորձել է քանդել հայկական եկեղեցին 5-րդ դարում»,- իր հեռագրային ալիքում նշել է Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Դյուկովը։

Արևելագետ Կարինե Գեւորգյանն էլ իր հեռագրային ալիքում չի բացառել, որ Հայաստանի իշխանությունը կարող է դիրքերը կորցնել ընդդիմության բողոքի ակցիաների պատճառով։

Արևելյան Եվրոպայի հետազոտությունների OSW լեհական կենտրոնն էլ կարծում է, որ Փաշինյանը հարմարվելով հանգամանքներին գործում է արդյունավետ, և ընդդիմությունը չի կարողանա պայմաններ ստեղծել նրա տապալման համար։

«Վերջին տարիներին մի քանի անգամ Փաշինյանին տապալելու փորձեր արվել են, բայց հանրային լայն աջակցության բացակայությունը և հին էլիտայի վարկաբեկումը հնարավորություն է տվել նրան արագ չեզոքացնել սպառնալիքը»,- նշել են հետազոտողները։

Միաժամանակ ընդգծվել է արքեպիսկոպոս Գալստանյանի դրական կերպարը, ով չի մասնակցել քաղաքականությանը և դրսևորում է չափավոր հռետորաբանություն՝ առանց Ռուսաստանի հետ տեսանելի կապերի։ OSW-ն նաև նշում է, որ վարչապետն անգամ կարողացել է իր օգտին օգտագործել ջրհեղեղը, որից տուժել է նաև Տավուշի մարզը։ Փաշինյանը ժամանել է աղետի գոտի այն ժամանակ, երբ ցուցարարները ներխուժել են նրա նստավայր և փակել ճանապարհները։ Երթևեկության հետ կապված բարդությունները ներկայացվել են որպես գործողություններ, որոնք պոտենցիալ խոչընդոտում են ջրհեղեղի հետևանքների վերացմանը։

Միաժամանակ ռուսական առաջին ալիքն է դադարեցրել իր աշխատանքը Հայաստանում։ Կառավարությունը հայտարարել է, որ դա պայմանավորված է հեռուստաալիքի 2,5 ամսվա պարտքով։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Գերատեսչության ղեկավարը խոստացել է վերականգնել ալիքի հեռարձակումը, երբ պարտքը մարվի։

«Ռուսաստանի Առաջին ալիքի հեռարձակումն արգելափակվել է Հայաստանի իշխանությունների կողմից: Նրանք դա արել են Առաջին ալիքում Պետդումայի պատգամավոր Զատուլինի ելույթից հետո, ով ասել է, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի դեմ քաղաքականություն են վարում և դա անում են բացահայտ ու վիրավորական։ Այսպիսով, Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով հաստատում են Զատուլինի խոսքերը»,- իր հեռագրային ալիքում նշել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը։

Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հերքել է երկրում ներքաղաքական ճգնաժամի առկայությունը, և դա չնայած քաղաքացիական անհնազանդության հազարավոր ակցիաներին։ Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է շփվել Գալստանյանի հետ, սակայն «այն տեխնիկական ընթացակարգերի շրջանակներում, որով անցնում են մյուս քաղաքացիները»։ Հատկանշական է այն, որ ժամանակին բողոքի ակցիաների («Թավշյա հեղափոխություն») շնորհիվ է Փաշինյանը կարողացել դառնալ վարչապետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular